Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի «Տրեստի» հանրակացարանի բնակչները կրկին բողոքում են շենքի վատ պայմաններից: Շենք, որտեղ բացակայում է ապրելու համար ամենակարևոր պայմանները: Շենքը չունի տանիք. ձմռան, գարնանա և աշնան օրերին բնակիչները կանգնում են լուրջ խնդրի առջեւ՝ հայտնվելով կաթոցների տակ:
Նույն խնդիրն է թե վերևի, եւ թե առաջին հարկում բնակվող բնակիչների մոտ: Շենքի կառուցումից հետո այն չի վերանորոգվել:
Շենքի ոչ բարենպաստ պայմանների պատճառով բնակիչները վաճառել եւ հեռացել են:
Անձրևի և ձյան հալոցքի հետևանքով կտուրից կաթացած ջուրը լցվում է նաև շենքի հոսանքի լարերի վրա, որոնք բաց են և խոնավության հետևանքով կողքով քայլողները կարող են հոսանքահարվել:
«Դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց ոչ ոք մատը մատին չի խփում և մեզ անտսում են, իսկ շենք փլուզման եզրին է: Որտեղ պետք է ապրենք՝ չգիտենք, միայն գիտենք այն, որ մեկ օր մեզ փլուզումների տակից են հանելու»,- ինձ հետ զրույցում ասացին բնակիչները:
Հանրակացարում ապրում են թե տարեցներ, թե երեխաներ, նրանց բոլորի ցանկությունը մեկն է. ունենալ բնակարն, որտեղ կարող են ապրել է շենացնեն մեր երկիրը:
Էմին Մաթևոսյան
Աղբյուրը՝mynews.am