ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

2.4.13

ՄԻՋԱԴԵՊ ԵԿԵՂԵՑՈՒՄ



Սուրբ Զատիկի օրն էր: Շատ մարդկանց նման մենք էլ ընտանիքով որոշեցինք գնալ եկեղեցի: Սակայն այն, ինչ կատարվեց եկեղեցում, հենց այնտեղ, որտեղ մոմ էինք վառում, զարմացրեց և ցավ պատճառեց մեզ: Անկեղծ ասած` չէի ցանկանա այս մասին գրել, բայց չէի էլ կարող աչք փակել և չբարձրաձայնել այն ամենի մասին, թե ինչ կատարվեց եկեղեցում: 
 
Հոգուս մեղք չվերցնելու համար ասեմ, որ եկեղեցու պատին գրված է, որ չի կարելի դրսից բերած մոմերը վառել եկեղեցում: Նշեմ նաև, որ եկեղեցում մեկ մոմի արժեքը սկսվում է 60 դրամից, այնինչ, եկեղեցու պատերից դուրս, մոմն ընդամենը 5 դրամ է: Ինչևէ, այն պահին, երբ մենք մոմ էինք վառում, մոտեցավ եկեղեցու աշխատակցուհին, սկսեց հանգցնել և հավաքել դրսից բերված մոմերը: Այդ ամենը տեսնելով` բարձրաձայնեց մի երիտասարդ, ում «Ինչո՞ւ եք հավաքում մոմերը, չէ՞ որ դրանք ինչ-որ մեկը մուրազի համար է վառել» հարցին ի պատասխան կինն ասաց.
- Չի կարելի դրսից մոմ բերել: Ինչպես ամեն մի հիմնարկություն, եկեղեցին էլ ունի իր կանոնները:
 
Սակայն երիտասարդը կնոջը հորդորեց գոնե արդեն իսկ վառված մոմերը չհանգցնել, իսկ կինը ոչ միայն չդադարեցրեց  իր գործողությունները, այլ նաև ասաց, որ հավաքել է և հավաքելու է: Միջադեպին ներկա մեկ այլ երիտասարդ աղջիկ նշեց, թե այդ դեպքում ինչո՞ւ են մոմերը վաճառվում դրսում, սակայն, ո'չ նրա և ո'չ էլ այլ մարդկանց հորդորները չխանգարեցին կնոջը ավարտին հասցնել իր սկսած գործը:
Իհարկե, եկեղեցին էլ ունի իր կանոնները, բայց չէ՞ որ այն մարդիկ, ովքեր դրսից էին մոմեր գնել, գուցե ընդամենը 10 դրամ ունեին, չէ՞ որ նրանք էլ ունեն իրավունք` մոմ վառել հենց եկեղեցում և ոչ մատուռում, ուր և ուղորդում էր մոմեր հավաքող կինը` նշելով, որ դրսի մոմերը մատուռների համար են: Գո՞ւցե նրանք  էլ էին ցանկանում պատարագ  լսել, ինչը չէին կարող մատուռում, չէ՞ որ, ինչպես մատուռը, այնպես էլ եկեղեցին Աստծո տունն է և ոչ թե ինչ-որ հիմնարկություն, ինչպես կինն էր ասում, և չի կարելի մարդուն ընտրության առաջ կանգնեցնել: 
 
Եվ, ի վերջո, գո՞ւցե շատերը չգիտեին, որ դրսից բերված մոմերը չի կարելի վառել եկեղեցում, և ընդամենը  կարելի էր քաղաքակիրթ ձևով զգուշացնել և ոչ թե հանգցնել դեռ վայրկյաններ առաջ վառած մոմերը:
 
Վերջում մեկ հավելում. իհարկե, շատ լավ է, որ եկեղեցիները հետևում են կանոններին, բայց այդ դեպքում ինչո՞ւ, ասենք, չեն հետևում, որպեսզի եկեղեցի մտնող կանայք գլխաշորերով լինեն, ինչո՞ւ չեն հետևում, որ մաստակներ չծամեն և անշնորհք պահվածք չդրրսևորեն եկեցում, ինչո՞ւ չեն հետևում, որ եկեղեցում բարձր չխոսեն: Սրանք, կարծում եմ, որ շատ ավելի կարևոր են, քան դրսից բերված մոմերը, և այս ամենը մտածելու լուրջ տեղիք է տալիս:

Ինգա Հայրիյան
Աղբյուրը՝  mynews.am