ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

25.5.13

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Մայիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի: Արարատի, Արագածոտնի և Տավուշի մարզերում վնասվել են պտղատու ծառեր, մշակաբույսեր: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կարկուտը կոտրել է պտղատու ծառերի ճյուղերը, վնասել ծաղիկները, սխտորները և մի քանի գոմերի պատուհաններ:
Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կարկուտը տեղացել է ավելի քան 30 րոպե. «Այդ  ժամանակ, որ  պատուհանից դուրս էինք նայում, ոնցոր ձմեռ լիներ: Կարկուտն այնքան էր եկել, որ 8-10 սմ կլիներ: Այսպիսի ուժեղ կարկուտ չէինք տեսել»,- ինձ հետ զրույցում ասաց Քաղսիի բնակչուհի տիկին Աննան:
Կարկուտն ավերել է մինչ այս ցանած ամեն ինչ, այդ թվում սխտորները, գազարը, կանաչու մի քանի տեսակները, կոտրել է ծառերի ճյուղեր: Ըստ գյուղացիների՝ տեղացած  կարկուտն ընկույզի չափ է եղել: Կարկուտի ժամանակ գյուղի անասունները դաշտում են եղել, ինչի արդյունքում վնասվածքներ են ստացել նաև ոչխարները, իսկ գյուղի մի քանի անասնագոմերի պատուհաններ և տանիքներ կոտրվել են:

Կոտայքի մարզի գյուղատնտեսության բաժնի տեղեկցմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ վնասի չափը ճշտելու համար:

ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝ mynews.am