ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

25.5.13

ՀԵՐԹԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ


Արդեն 10 օր և ավելի է, ինչ Հրազդանի և Սևան քաղաքի վաճառակաետերում բացակայում կամ եթե հանդիպում, ապա բարձր գնով է վաճառվում թեփը, որով գյուղացիները կերակրում են հավերին եւ խոզերին: Թեփը վաճառվում է 5400-5750 դրամ:
«Մի քանի հավ ենք պահում, էն էլ դա չենք կարող պահել, ո՞վ է տեսել թեփը անեն 5600 դրամ»,-ասում է Հրազդանի Սոլակ գյուղի բնակիչ Վաչագան պապը:
Հրազդանի Մեղրաձոր համայնքում թեփի գինը բարձարցել է մինչև 5700 դրամ: Այս գյուղում գյուղացիների մեծ մասը զբաղվում է խոզերի բուծմամբ, սակայն թեփի թանկացումից հետո շատերն արդեն շատ ցածր գներով վաճառել են խոզերին. «Չենք կարող թեփ առնել, ստիպված ծախում ենք խոզերին. մեկ կիլոգրամը՝ 1800 դրամ, բայց գնացեք վաճառակետերում խոզի մսի գին հարցրեք տեսեք ինչքանով են ծախում, 2500-3000-ից ոչ պակաս, արդյունքում ով է տուժո՞ւմ, գյուղացին, դե արի ու սենց ապրի»,-ասում է գյուղի բնակչուհի տիկին Գայանեն:
Փորձեցի վաճառակետերից պարզել թանկացման պատճառը, որտեղ ինձ ասացին, որ թանկ գնով են թեփ ստանում. «Դե մենք 100-200 դրամ ենք պարկի մեջ մտնում, էտ Երևանում են թանկացրել, մենք ինչ անենք, մեկ շաբաթից ավել թեփ չենք կարողացել բերել, դրանից որոշ գյուղի խանութներ օգտվեցին՝ ժամանակին էժան գնած թեփը թանկացրեցին»,-ասում է խանութի վաճառողը, ով չցանկացավ ներկայանալ:

ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝ mynews.a