ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

25.5.13

ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ


«Թանգարանային գիշեր» միջցառման շրջանակներում Հրազդանի Երկրագիտական թանգարանում մայիսի 18-ին իր ստեղծագործություններն էր ցուցադրում  գեղանկարիչ Հայկ Բարսեղյանը: Ցուցահանդեսին ներկա էին Հայկ Բարսեղյանի ընկերները, արվեստագետներ և պարզապես մարդիկ, ովքեր սիրում և գնահատում են արվեստը: Ցուցահադեսի կայացման  մեջ մեծ դեր են խաղացել թանգարանի տնօրեն Աշոտ Գևորգյանը, ՀՀ գրողների միության անդամ Սուրեն Դավթյանի և Ալիկ Կարապետյանը:
«Ավելի քան 50 տարի իր ստեղծագործությունները Հայկը կաթիլ առ կաթիլ հավաքել է և հիմա ձեր դատին է հանձնում, իր ոգին և հնարավորությունն է դրել իր ստեղծագործությունների մեջ և հիմա նվիրում է ձեզ»,-ասաց ՀՀ գրողների միության անդամ Սուրեն Դավթյանը:
Հայկ Բարսեղյանը  ստեղծագործում է 4 տարեկանից: Նա ունի աշակերտներ, նրանցից շատերն ունեցել են հաջողություններ և հիմա ստեղծագործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում:
Հայկ Բարսեղյանը շատ ուրախ էր, որ իր ցուցահանդեսի ժամանակ մարդկանց մեծ հոսք կար, նա շնորհակալություն հայտնեց այցելուներին և իր հայրենակիցներին, ովքեր ներկա են իր ցուցահանդեսի: «Ծաղիկն ինձ շոյելա և ես շփվել եմ նրա հետ, նա դիպչել է իմ ձեռքերին, ծաղիկը երտասարդություն է և գարուն: Կան աշխատանքեր, որոնք ցավոք դեռ չեմ ավարտել, դրանցից է Սամվելը, որը շուտով ավարտին կհասցնեմ»,-ասաց Հայկ Բարսեղյանը:
Ներկաները հիացմունքով էին արտահայտվում գեղանկարիչի կատարած ստեղծագործությունների և առհասարակ Հայկ Բարսեղյան մարդու մասին և ցավով նշում, որ նմանատիպ միջոցառումները շատ քիչ են լինում, տարին մեկ կամ  երկու անգամ:
Հավելոմ, որ Հայկ Բարսեղյանը ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում՝ ՀՀ գրողների միության տանը, ՀՀ մշակույթի նախարաությունում, Երևանի նկարչի տանը, Հրազդանում և Ծաղկաձորում:

Լուսանկարները` Արմինե Աթոյանի Facebook-յան էջից

ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝ mynews.am