ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

13.6.13

ՔԱՄՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ


Հունիսի 3-ին, Հրազդան և Սևան քաղաքներում ուժեղ քամին կոտրել է ծառերի ճյուղերը, որոնք ընկել և վնասել են ավտոմեքենաների ապակիները: Քամին ավերածություններ է կատարել նաեւ հարակից գյուղերում, կոտրելով  տանիքները, որոշ գյուղական համայնքներում էլ  պոկել է տանիքների թիթեղյա ծածկերը:
 
«Քամին այնքան ուժեղ էր, որ չկարողացանք տան դիմացից ներս բերել կարևոր ապրանքները, թեև չէինք մտածում, որ հունիս ամսին այսպիսի ուժեղ քամի կլիներ: Մեր տան կողքին և գոմի դիմաց մեծ բարդու ծառեր կան, որոնք այնպես էին ճոճվում, որ մտածեցինք կընկնեն տան կամ գոմի վրա: Փառք Աստծո, որ չկոտրվեց, բայց ճյուղերը, այնուամենայնիվ, վնասներ պատճառեցին: Ճյուղերը կոտրել են գոմի ապակիները: Քամին էլ քշել տարել է գոմի տանիքի ծածկը»,- ասաց Սևանի Չկալովկա գյուղի  բնակչուհի տիկին Զեմֆիրան:
 
Կոտայքի մարզում քամին կրկին ավերածություններ է կատարել, վնասելով տանիքները: Գյուղական համայնքներում կոտրվել են ծառերի ճյուղերը, փակելով գյուղի կենտրոնական ճանապարհները: Գյուղի այդ մասում հիմնականում դպրոցներն են, մանկապարտեզները և բուժկետերը:

ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝  mynews.am