ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

27.7.13

ՍԵՎԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է, ինչ Սևան քաղաքում սկսվել է նոր ջրագծերի մոնտաժումը, ինչի արդյունքում քանդվել են մի շարք փողոցների ճանապարհներ և մայթեր:
«Առանց այն էլ էս քաղաքում ճանապարհի մասին խոսք լիներ չէր կարող, դա էլ քիչ էր` հիմա էլ պատճառ են բռնում, թե ջրի գիծ ենք քաշում, դրա համար ասֆալտապաում չենք անելու, էտի արդեն գիտենք ու չենք էլ սպասում, որ կասֆալտապատվի, գոնե իրենց արածը թող փակեն, որ մարդ չընկնի»,- ասաց քաղաքի բնակիչ Կարենը:
Երբ շրջեցի քաղաքի փողոցներով և համոզվեցի, որ  բնակչի զայրույթը տեղին է:
Նշեմ դրանցից Հրազդան թաղամասը, որտեղ փոսերը փակ էին, բայց հողն արդեն նստել էր և երկու մեքենա իրար կողքով շատ դժվար էին անցնում, ինչի արդյունքում մեքենան ընկնում էր այդ փոսերի մեջ:
Իսկ այդ թաղամասի բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ, ասաց. «Դուք դեռ ինչ եք տեսել, այ որ մի ամիս առաջ գայիք` կտեսնեիք, որ այս փոսերը չէին փակում քիչ չի, այլ գոնե լենտերով չեին նշում որ մարդիկ և մեքենաները չընկներին: Երեւի հրաշք է, որ ավտո չի ընկել, բայց մարդ ընկավ»:
Բնակիչները հույս ունեն, որ գոնե կունենա նորմալ ջրամատակարարում, այլ ոչ թե մեկ կամ երկու ժամով, այն էլ ոչ բոլորին հասու:

ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Աղբյուրը՝  mynews.am