ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

31.7.13

ՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ /ֆոտո և տեսանյութ/

Այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին,«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Մարկ Սաղաթելյան: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին  հայտնել է, որ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով:
«Նաիրի» բժշկական կենտրոնում հայտնել էին, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ-ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների եւ Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։ Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված եւ սիրված հայկական ֆիլմերում` «Մեր բակը» (1996) եւ «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ եւ «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։

Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ օգոստոսի 1-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ օգոսոտոսի 2-ին, վայրը դեռ որոշված չէ:
Աղբյուրը՝ news.am

Հայաստանի ՈՒՀԱ-ի (КВН) թիմի անկրկնելի ելույթները ցնցում էին ոչ միայն մեզ, այլ նաև ՈՒՀԱ-ի բոլոր երկրպագուներին, ժյուրիին, հանդիսատեսին ու հաղորդավարին: ՈՒՀԱ-ում հայ թիմի ելույթը հեղափոխություն էր բոլորի համար: Լեգենդար ЕРМИ-ի հիմնական կազմում էին Ռաֆայել Մինասբեկյանը, Արսեն Դանիելյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Գրիգոր Նազարյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը ու մեր շատ սիրելի Մարկ Սաղաթելյանը: Երևանի մութ ու ցուրտ տարիներին ЕРМИ-ն մի լուսավոր կետ էր դարձել բոլորիս համար: Բոլորս սրտատրոփ սպասում էինք մեր տաղանդաշատ երիտասարդների ելույթներին Ռուսաստանում: Բոլորի դեմքին ժպիտ ու հպարտություն էր երևում, երբ հայտարարվում էր մեր թիմի անունն ու տղաները դուրս էին գալիս ելույթի: Ու դու այդ թիմի մի մասն էիր կազմում Մարկ, Բոլորի կողմից սիրված ու տաղանդաշատ մեր Մարկ Սաղաթելյան, մեր ուրախության ու հպարտության մի մասն էիր կազմում: Միշտ կհիշենք քեզ այդպիսին, ինչպիսին կայիր՝ եռանդուն ու ժպտերես… Դեռ ինչքան բան ունեիր անելու….
Աղբյուրը՝ ©shamshyan.com 



Մոտ երկու ամիս առաջ Մարկ Սաղաթելյանը մի գրառում էր կատարել ֆեյսբուքում։ Երևանից հեռանալու ժամանակ գրված այս անկեղծ տողերը ներկայացնում ենքառանց մեկնաբանության։
«Ծանր սրտով, բայց պարզ մտքով ես թողնում եմ Երևանը։
Ծանրություն կա սրտումս, որովհետև փողոցը, որտեղ ես ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետև իմ ընկերները չսկսեցին ավելի լավ ապրել, որովհետև մարդկանց աչքերում ես հույս չէի տեսնում, որովհետև իմ քաղաքը արդեն այնքան էլ իմը չէ։
Եվ միայն պարզ միտքն է ինձ հանգստացնում՝ ես դեռ կվերադառնամ։ Մենք դեռ կվերադառնանք»։
* * *
«С тяжелым сердцем, но ясной мыслью покидаю Ереван.
Тяжело на сердце от того, что улицу, на которой я живу , так и не заасфальтировали, от того, что друзья мои не стали жить лучше, от того, что в глазах людей не видел надежды, от того, что город мой стал не совсем моим.
И, только, ясная мысль успокаивает: я еще вернусь! мы еще вернемся!».
նյութի աղբյւոր` 
http://168.am/2013/07/31/257909.html#.UfkhCJir0UU.facebook



Մարկ Սաղաթելյանը վերջին անգամ բեմ բարձրացավ ընդամենը 3 ամիս առաջ և հանդես եկավ իր հայտնի ողջույնով՝ «Добрый вечер, можно здрасте, можно просто Барев дзес!» 



Աղբյուրը՝ ArmnewsTV



eminnews.blogspot.com -ը ցավակցում է Մարկ Սաղաթելյանի ընտանիքին և հարազատներին: