Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում մեծ շուքով նշվեց Վարդավառն իր ողջ գեղեցկությամբ: Հանդիսատեսին, ովքեր և գյուղից էին, և հրավիրվածներ քաղաքի և հանրապետության տարբեր մասերից, իրենց կատարումներով ողջունեցին Հրազդանի «Ալմաստ» ժողովրդական երգի անսամբլը, պարային կատարումնեով հանդես եկան գյուղի շնորհալի երեխաները:
Միձոցառմանը ներկայացված էր գյուղի բերքն ու բարիքը, ինչով պատրաստված գեղեցիկ հուշանվերները հյուրասիրվեցին և բաժանվեցին ներկաներին:
Միջոցառումն ավարտվեց երեխաների անակնկալով. ներկաները ջրվեցին և դրանից հետո միայն ներկաներն անկեղծ խոստովանեցին. «Այ հիմա արդեն միջոցառումը կարելի է ասել ստացված, չէ որ այս օրը բոլորս պետք է ջրվեինք»:
Աղբյուրը՝ mynews.am
Լուսանկարները՝ Վարդան Թորոսյանի