ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

11.7.13

ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ


Կոտայքի մարզի Վանատուր թաղամասում են գտնվում Քարավանատան ավերակները, Հրաղդան գետից ոչ հեռո` գյուղի ծայրին։ Արդեն իսկ գյուղի անունը (Քարվանսարա) վկայում է հնում քարավանատան գոյության մասին այս բնակավայրում, որ մի կարևոր կետ էր` հին ճանապարհի վրա։   Այստեղով անցնող ճանապարհը, ճյուղավորվելով, մի կողմից ուղղվում էր դեպի Թբիլիսի, մյուս կողմից՝ դեպի Գանձակ, իսկ Սելիմի լեռնանցքով՝ դեպի Սյունիք։ Տեղում պահպանվել է քարավանատան միայն արևմտյան մասը։ Այն ներկայացնում է անձև քարերով, կրաշաղախով շարված պատ և կիսավեր սենյակներ, որոնցից մեկը պահպանել է թաղակապ ծածկի մի մասը։   Ինչպես գյուղի տարեց բնակիչներ են ասում` Քարավանատան շենքը մինչև 1927 թվականը հիմնականում կանգուն վիճակում էր գտնվում։ Այժմ շենքն ավերված է:   Գյուղի բնակիչ 90-ամյա Սուրեն պապը  ցավում է, որ «չկան բարերարներ կամ գոնե պետության կողմից ֆինանսավորում, որպեսզի պահվեր գոնե այն, ինչ հիմա կա»: 


ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Աղբյուրը՝  mynews.am

 Լուսանկարը` Վարդան Թորոսյանի