ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

11.8.13

ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՀԱՐՍԻ ԶԳԵՍՏ ԿՀԱԳՆԻ

“Շուտով ինձ հարսի զգեստով կտեսնեք”,-BRAVO.am-ին ասել է Սիլվա Հակոբյանն ու, բացելով փակագծերը, նշել, որ այն կրելու է իր նոր տեսահոլովակի նկարահանումներին:).“Երգը կոչվում է “Նորահարսիկ”: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը քույրս է` Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը”: 




Սիլվա Հակոբյանի փոխանցմամբ` սեպտեմբերին կվերսկսի համերգային շրջագայությունները.“Հավանաբար, կհասցնեմ մինչեւ տարեվերջ նաեւ եւս մեկ տեսահոլովակ ներկայացնել”: 

Այն հարցին, թե “Նորահարսիկ” տեսահոլովակից դուրս երբ կտեսնենք իրեն հարսանեկան զգեստով, երգչուհին պատասխանել է.“Չգիտեմ, դա կլինի Աստծո կամոք”: 

Երգչուհին այս ամառ չի հասցրել լիարժեք հանգիստ վայելել, այս օրերին գործնական հարցերով Մոսկվայում է, իսկ Հայաստան կվերադառնա վաղը.“Այնտեղի հայերի համար մենահամերգով հանդես գալու մտադրություն կա, սակայն դեռեւս ոչինչ հստակ չէ”: 

Ի դեպ, Սիլվան նախորդ ամիս ելույթ է ունեցել հայրենի Վայք քաղաքում.“Մենահամերգս հուլիսի 29-ին էր` “Արեւիկ” մարզադաշտում: Այն բարեգործական էր: Դրական ու բուռն բազմաթիվ արձագանքներ եղան”:


Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/ 
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից