ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

22.9.13

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ը ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սեպտեմբերի 22-ին երգիչ Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն է:Այսօր երգիչը դարձավ 26 տարեկան:Այս առթիվ երկրպագուները շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են գրել երգչի ֆեյսբուքյան էջում:
Միհրան Ռոբերտի Ծառուկյան ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքում:
1994-2004 թվականներին սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում:1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում:
1996-2004 թվականներին սովորել է «Ստիլ» պարային ակումբում: Նույն տարիներին մասնակցել է բազմաթիվ պարային մրցույթների և ունեցել է բազմակի հաղթանակներ Հայաստանի առաջնություններում: Սպորտային պարերի միջազգային առաջնությունում համարվել է հաղթող:
2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Ջազ-վոկալ բաժնում:
2006 թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին և միաժամանակ զբաղվել իր կարիերայով:
2006 թվականից աշխատել է Երևանի տարբեր ակումբներում, որպես երգիչ:
2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան երգի էստրադային համույթում:
2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը:
2011 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությունից ստանում է առաջարկ` նկարահանվելու «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի գլխավոր դերում: Ձայնագրվում է նաև սերիալի սաունդթրեքը` «Հավատա» երգը Միհրանի կատարմամբ, որի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: «Հավատա» երգը մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվում է տարվա լավագույն սաունդթրեք:
2011 թվականին համագործակցելով Լիլիթ հովհաննիսյանի հետ ձայնագրել է «Ինչու եմ քեզ սիրում» զուգերգը, որը շատ կարճ ժամանակում զբաղեցրել է TOP մրցույթների առաջին հորիզոնականները և ճանաչվեց տարվա լավագույն զուգերգ:
2011 թվականի աշնան և ձմռան ամիսներին իր առաջին համերգներով ներկայացել է Հայաստանի մարզերում և Ղարաբաղում:
2012 թվականի ապրիլ ամսին թողարկել է առաջին դեբյուտային ձայնասկավառակը:
Ամուսնացած չէ:

Նյութը` ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ