ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

8.2.14

,,ԵԼՔ ՉԿԱ,, ՖԻԼՄԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ Է

Ելք չկա քրեական դրաման, մերօրյա խն­դիր­նե­րի մա­սին է, որ­տեղ կա սեր, ըն­կե­րու­թյուն, դա­վա­ճա­նու­թյուն:
,,Ոչ մի անհավանական բան, ներկայացրել ենք այն, ինչ ի­րա­կա­նում կա­տար­վում է մեր կյան­քում, ո­րի մասին մեր ծնող­նե­րը շատ ան­գամ չեն էլ իմա­նում: Ե­րի­տա­սարդ մար­զիկ տղան, հաս­նե­լով հաջողություն­նե­րի, ու­զում է կարգավորել, իր անձնա­կան կյանքը և սի­րա­հար­վում է: Երբ թվում է, թե ա­մեն ինչ լավ է, ըն­կե­րոջ պատ­ճա­ռով ընկ­նում է խնդիր­նե­րի մեջ, հայ­տն­վում այն­պի­սի իրավիճա­կում, որ մնում է մե­նակ: Ըն­կե­րը դա­վա­ճա­նում է, եւ հե­րո­սը ելք չգտ­նե­լով՝ սկսում է դի­մել այն­պի­սի քայ­լե­րի, ո­րոնց եր­բեք չէր դի­մի,, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանը, ով նաև կարատեի աշխարհի չեմպիոն է և եվրոպայի արծաթե մեդալակիր:

Ֆիլմի վրա բավականին երկար ժամանակ են աշխատել նկարահանումները կատարվել են
 Հա­յաս­տա­նում եւ Վրաս­տա­նում՝ օգոստոսի 26-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը:Ֆիլմում հանդես են եկել Կամո Ունանյանը, Արտաշես Ալեքսանյանը,Արմեն Մարությանը, Արտավազդ Հովհաննիսյանը, Արմեն Սողոյանը, , Վրույր Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Նարեկ Պետրոսյան,Անի Հայորանն և այլոք:
Սցենարի հեղինակ՝ Հարություն Ղուկասյանի խոսքերով ֆիլմը տարբերվում է մյուս ֆիլմերից, նա նաև ցավով է նշում, որ Հայաստանում ֆիլմարտադրության համար ֆինանասավորում չի արվում, իսկ ֆիլմի ծախսերը հոգացել է պրոդյուսեր Կամո Ունանյանը, որը կազմել է 160 հազար ԱՄՆ դոլար:
,,Ֆիլմը պատվեր չի մենք պատվեր չենք կատարել, այս ֆիլմ իր մեջ նաև դաստիրակչական միտում ունի,,- ասաց ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանը:

,,Ելք չկա,, ֆիլմում հնչում է  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումը՝ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի երաժշտությունը, Ֆիլմը նաև ունի ռեփ ոճի soundtrack-ը, որը կատարել է Նարեկ Պետրոսյանը:

Ֆիլմի առաջիկայում չի ներկայացվի փառատոնների, ըստ Կամո Ունանյանի առաջնային խնդիրը ֆիլմի ասելիքը հայ հանդիսատեսին հասցնելն է:


ՀՀ վաստակավոր արտիստ ` Արմեն Մարությանի խոսքերով այս ֆիլմը տարբերվում է մյուս ֆիլմերից, քանի որ ամենակարևորը այն դաստիարակչական և եթե ֆիլմում ինքը լրջություն չտեսներ ապա չէր նկարահանվի:Մարությանը այս ֆիլմում հանդես է գալիս բացասական կերպարով, ինքը դեռ այս ֆիլմը չի տեսել, բայց վստահ է, որ լավ ֆիլմ է:


Ֆիլմի նկարահանման ժամանակ եղել են բազմաթիվ դժվարություններ և դժվար փորձություններ, ֆիլմի ստեղծագործական անձնակազմը քիչ խոսեց այդ մասին, սակայն Eminnews.blogspot.com-ին հայտնի է, որ եղել է բազմաթիվ դժվարություններ նկարահանման ժամանակ, օրինակ կերպարները ստանալու համար չեն օգտագործվել տարբեր տեսակի նյութեր այլ եղել է քրտնաջան աշխատանք, որպեսզի ամեն ինչ լինի բնական:

,,Ելք չկա,, ֆիլմը պրոդյուսեր, դերասան Կամո Ունանյանի առաջին աշխատանքն է:
Փետրվարի 15-ից ֆիլմը ցուցադրվելու է Երևանի բոլոր կինոթատրոններում:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս  Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):