ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

10.6.14

,,ԵԼՔ ՉԿԱ,, ՖԻԼՄԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ,,ԿԱՆԻ,,-ՈՒՄ և ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ,,Ելք չկա,, գեղարվստական ֆիլմը ներկայացված է ,,Կանի,, 2014-ին:
,,Ելք չկա,, քրեական դրաման դաստիարակաչական ֆիլմ է` մերօրյա խն­դիր­նե­րի մա­սին է, որ­տեղ կա սեր, ըն­կե­րու­թյուն, դա­վա­ճա­նու­թյուն:Ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում, ԱՄՆ-ում և մի շարք երկրներում:
,,Ելք չկա,, ֆիլմը հասցրեց սիրվել հանրության կողմից այստեղ  յուրաքանչյուր կարող է իրեն տեսնել և  ինչ որ բան սովորել, սա է եղել ֆիմի նպատակը դաստիարակաել մարդկանց` մեր երիտասարդներին և զերծ պահել փղոցային վատ խոսելաձևից և այլն: ֆիլմը ունեցավ նաև մեծ ձեռքբերում ,,Կինոկենտրոնի կողմից որոշվեց, որ ,,Ելք Չկա,, ֆիլմը մայիսի 21-ին կներկայացվի ,,Կանի,, միջազգային կինոփառատոնում և այստեղ ,,Ելք չկա,, ֆիլմը կրկին ունեցավ մեծ հաջողություն, և այդ հաջողությունները ֆիլմի ստեղծագործական կազմը  այսօր` հունիսի 10-ին կիսում էր լրագրողների հետ, որտեղ ֆիլմի պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանը,  և սցենարի հեղինակ՝ Հարություն Ղուկասյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
Ըստ Կամո Ունանյանի ֆիլմը այս ընթացքում հասել է մեծ հաջողությունների:
,,Տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին եկել, ֆիլմի ցուցադրման ժամանակ, բոլորն էլ գոհ են  հեռացել  և ի ուրախություն մեզ ֆիլմում չկար ոչ մի թերություն:Հրավերներ են եղել մասնակցելու տարբեր փառատոնների,, ասաց ֆիլմի պրոդյուսեր, դերակատար Կամո Ունանյանը:
Մինչ այս ամենը ֆիմը ցուցադրվել է նաև Բելգիայում, ԱՄՆ-ում, իսկ ռուսական ,,Օլ մեդիա,, ընկերությունը ֆիլմը կթարգմանի ռուսերեն եւ վաճառքի կհանի։
,,Բոլոր այն երկրներում, որտեղ ցուցադրվել է ֆիլմը ունեցել է դրական արձագանք և մենք դեռ շարունակում ենք աշխատել եւ ֆիլմը կցուցադրվի նաեւ եվրապական մի շարք այլ երկրներում հնարավոր է նաև աշնանը կրկին ցուցադրվի Երևանյան կինոթատրոններում, ցանկություն կա ֆիլմը ցուցադրել նաև Հայաստանի մյուս քաղաքներում,,- ասաց Կամո Ունանյանը։
,,Այս ֆիլմը՝ ,, Ելք չկա,,-ն ես համարում եմ հաջողված և այն ֆիլմերից է, որը կարող ես  ընտանիքի անդամների հետ տեսնել, իսկ լավ արձագանքներ է ունեցել քանի որ ֆիլմու հաշվարկված է եղել ամեն ինչ և թիմը աշխատել է բարձր մակարդակով,, ասաց ֆիլմի սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը:

Ֆիլմը ամռանը կցուցադրվի Ղազախստանում, Հունաստանում և Լիտվայում, իսկ Իսպանիայի և Ֆրանսիայի ցուցադրության համար դեռ տարվում են բանակցություններ:
Խոսելով ապագայի մասին Կամո Ունանյանը ասաց.-,,Շատ մտքեր և մտահաղացումներ կան իմ թիմի հետ շուտով մեկ այլ ֆիլմ կնկարահանել, որը կրկին կլինի ուսուցողական, բայց ժանրային առումով կտարբերվի  այս ֆիլմից շատ հավանական է որ այն կլինի  սիրո մի պատմություն,,:
Իսկ մեր այն հարցին ,հնարավոր է նկարահանել սերիալ, որը կտարբերվի մերօրյա սերիալներից Կամոն ասաց.-,,Միտք կա նկարահանել սերիլ բայց այն չի լինի բազմասերիանանոց, կլինի 7-ից 14 սերիանանոց,,:
Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմի ցուցադրման ավարտից հետո ֆիլմը արդեն հասանելի կլինի նաև համացանցում;


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):