ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

30.7.14

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Երգիչ Վարդան Սարգսյանը արդեն երկար ժամանակ է բացակայում է հեռուսատաեթերներից, ու նոր երգեր  և տեսահոլովակներ  չի ներկակայցնում:
EminNEWS -ը ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը.

Երկար ժամանակ է, որ հեռուստաեթերներում չեք երևում, ինչն է լռության պատճառը.
   ,,Յուրաքանչյուր մարդու մոտ կարծում եմ լինում է պահ երբ հոգնում է, այն ամենից ինչով զբաղվում է, և ինձ մոտ նույնպես այդ պահն էր:Ես որոշեցի մեկնել տարբեր երկրներ և ծանոթանալ այդ երկրների պատմությանը,,:
Երբեմնի ակտիվ գործունեություն ծավալող Վարդան Սարգսյանի տեսահոլովակները այսօր չեն ցուցադրվում հեռուստատեսություններով, ինչն է դրա պատճառը.
    ,,Պատճառը բնականաբար նոր տեսահոլովակների բացակայությունն է, երբ չկա նորություն, բնականաբար չկան եթերներ,,:

Առաջին այն համարձակ երգիչներից եք ով ներկայացել է ազատ ոճերում, արդյոք դա Ձեզ չի խանգարել, իսկ եթե օգնել է ապա ինչով.
    ,,Իմ ազատ լինելը պայմանավորված է եղել իմ սանրվածքի ու հագուստի մեջ:Ուղակի ես առաջինն էի, ով ժամանակակից սանրվածքով, այն ժամանակ մոդայիկ ջինսերով նկարահնեց
տեսահոլովակներ, ինչը հիմա անում են բոլորը:Երևի դա հանդիսացավ պատճառը, որ այսքան տարի եթերում չերևալուց հետո, ինձ նույնիսկ գլխարկով ու մուգ ակնոցով ճանաչում են փողոցներում, հիշում ու մոտենում ճշտելու, թե ինչու եթերում չկամ,,:


Երկար դադարից հետ արդյոք արդեն ժամանակը չէ վերադառնալու.
    ,,Իհարկե ժամանակն է, բայց չգիտեմ ինչու չէի սկսում:Սակայն վերջերս երբ ներկա էի
 իմ սիրելի Լիլիթ Կարապետյանի տեսահոլովակի նկարահանմանը, որպես լավագույն ընկեր, փորձում էի նրան օգնել:Կարծես ինչ-որ բան արթնացավ և միանգամից ասեմ, որ ձայնագրել եմ նոր երգ Duetro studio-ում, կարծում եմ հիթային երգ է, որը դուր է գալիս ոչ միայն ինձ, այլ նաև իմ բոլոր մոտ ընկերներին, որոնք
լսել են կատարումը:Օգոստոսին կլինի երգի տեսահոլովակը, որը կցուցադրվի եթերներում սեպտեմբերից և դա կլինի միայն սկիզբը, որովհետև շատ մտքեր կան,,:


Այլ անակնկալներ սպասվում են.
   ,,Նորությունը արդեն ասացի, բայց կցանկանամ ավելացնել, որ եթերում չերևալը չի ազդել իմ համերգային գործունեության վրա:Ես հաճախ եմ լինում հյուրախաղերով, իսկ մյուսները ոչ:Եթե հետևում եք ինչ սոցիալական ցանցերում՝ Instagram.com-ում կամ facebook -ում կտեղեկանաք:Այժմ գտնվում եմ ՌԴ-ում որտեղ հանդես եմ գալիս հյուախաղերով,,:

Ինչ փոփոխություններ կան անձնական կյանքում:Ձեր սիրտը զբաղված է.
    ,,Գտել եմ, շատ եմ սիրում, ու ապրում եմ իրենով... ,,
Կլինեն համերգային ծրագրեր Հայաստանում և մարզերում.
     ,,Ես արդեն ասացի, որ համերգային ծրագրես միշտ կան, դրանք մենահամերգներ չեն, այլ խմբակային, տարբեր համերգներ ու ակումբներ, Հայաստանում և Հայաստանից շատ հեռու,,;
2014-ին ինչ նորությունների սպասենք.
    ,,Սեպտեմբերին նոր երգ և տեսահոլովակ կներկայացնեմ, որը կոչվում է , Չեմ սիրում էլ քեզ,,:Որոշ ժամանակ անց կլինի նաև մի նոր երգ իր տեսահոլովակով, որից հետ արդեն հանդես կհամ զուգերգով,,:
Նոր տեսահոլովակը հնարավոր է BOOM լինի և արդարացնի երկրպագուներիտ սպասելիքները, որ իրենք այսքան սպասեցին դրան.
     ,,Չգիտեմ BOOM կլինի թե չէ, բայց որ երգը շատ սիրուն է ու հոգուն մնացող, դա հաստատ է, իսկ կարծում եմ յուրաքանչյուր երգի հաջողությունը կախված է դրանից, իսկ տեսահոլովակում սպասվում է գեղեցիկ անակնկալ...ու կարևորը այդքան BOOM-ով վերադարձը չի այլ գեցեցիկ վերադարձը, ինչում կօգնի այս երգը:
Շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր այսքան տարի իմ լռությունից հետո հիշում են ինձ, բոլոր լրատվամիջոցներին, որոնք շատ ակտիվ հետևում են իմ ֆեյսբուքի պաշտոնական էջին և յուրաքանչյուր իրադարձություն իմ կյանքում, ներկայացնում են իրենց կայքերում:
Շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր անդավաճան իմ կողքին են և շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեջքիցս հարվածելուց հետո հեռացվեցին իմ կյանքից:
Ես շատ ուրախ և էներգիայով լի մարդ եմ և դա ինձ օգնում է միշտ երիտասարդ, աշխատանքով զբաղված ու ազատ ժամանակ ճանապարհորդություններով լի, ինչը մաղթում եմ յուրաքանչյուրին, շնորհակալ եմ նաև Ձեզ և Ձեր կայքին,,:












Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):