ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

24.7.14

ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ EminNEWS-ԻՆ

Երգիչ Արմեն Ղազարյանը 2012 թվականի նոյեմբերին հանդիսատեսի դատին հանձնեց իր ,,Մեկ է,, երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, ինչը  սկիզբ դարձավ երգչի երգարվեստում գրանցած հաջողությունները:Արմենը իր երկրպագուներին մինչ օրս շարունակում է անակնկալներ մատուցել երգերի և տեսահոլովակների տեսքով:
EminNEWS-ը ներկայացնում է Արմեն Ղազարյանի բացառիկ հարցազրույցը:

Ինչն էր պատճառը, որ ունեցաք դադար.

  ,,Չեմ կարծում, որ դադարի ժամանակը մեծ էր, դեռ բավականին վերջերս էր նոր տեսահոլովակս լույս տեսավ, իսկ ընդհանուր առմամբ ուզում էի հասկանալ ինչ նոր բան կարելի է անել,,:

Ձեր տեսահոլովակները շատ կարճ ժամանակահատվածում հասցնում է սիրվել և դառնալ հիթ, ինչով է դա պայմանավորված.
   ,,Իհարակե ես ուրախ եմ, որ իմ գործերը սիրվում ու դառնում են հիթ:Հավատացեք դա նրանից է, որ մեծ եռանդով ու պատասխանատվությամբ եմ աշխատում յուրաքանչյուր գործի վրա:Անում եմ հնարավոր ամեն ինչ, որ հանդիսատեսը սիրի ու ընդունի,,:

Այսօր դուք, որ ոճում եք հանդես գալիս.
    ,,Ես երգում եմ Երևանյան ֆոլկլյոր ոճում:Դա մեզ յուրաքանչյուրիս հոգեհարազատ ոճ է առանց որի չկա որևէ ուրախ միջոցառում,,:

Ձեր կատարումներով հաճախ հանդես եք գալիս նաև ռեստորաններում, ինչպես եք նայում այն փաստին, որ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ քնադատում կամ չեն ընդունում ռեստորոնում երգող երգիչներին.
    ,,Այսօր երգը և երաժշտությունը նաև աշխատանք է ու մարդիկ աշխատելով ակումբներում և ռեստորաններում գումար են վաստակում:Թող նրանք ովքեր քննադատում են չերգեն մնան տեղերում, բայց ես գիտեմ շատ քնադատողներ ովքեր այսօր երգում են թե ռեստորանում և թե տարբեր միջոցառումներում:Եվ ի վերջո ամեն մարդ անում է այն ինչ ինքն է ցանկանում,,:

Քննադֆատություններին և բամբասանքներին ինչպես եք վերաբերվում.
    ,,Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, իմ կարծիքով այն օգնում է արվեստագետին ավելի կատարելագործվելու ու էլ ավելի որակյալ ու մնայուն գործեր անել:Իսկ բամբասանքներին տանել չեմ կարողանում, կարծում եմ տղամարդուն վայել չէ դա,,:

Հայկական շոու բիզնեսում ստեղծագործելը հեշտ է թե դժվար և դուք հաճախ եք կանգնում խնդիրների առջև.
   ,,Գիտեք յուրաքանչյուր աշխատանքում էլ խնդիրներ կան և լինում են:Մեր շոու բիզնեսում աշխատելը դժվար է:Իմ միակ խնդիրը այսօր լավ երգ գտնելն է, իսկ մնացածը անցողիկ ու հաղթահարելի խնդիրներ են,,:

Հնարավոր է առաջիկայում հանդես գաք դուետով.
   ,,Այո դուետով պատրաստվում եմ հանդես գալ և շատ մոտ ժամանակահատվածում կհանձնեմ այն հանդիսատեսի դատին,,:

Ինչ նորություններ սպասենք առաջիկայում .
 ,,Նորությունն այն է, որ ինչպես Ձեզ ասացի պատրաստում եմ նոր գործ նոր նախագիծ դուետի տեսքով:Դուետը լինելու է եղբորս՝ Արման Ղազարյանի հետ:Աշխատելու ենք մեծ եռանդով և հուսով ենք կընդունվի ու կսիրվի հանրության կողմից:
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ իմ և իմ գործունեությանն անրադառնալու համար:
Շնորհակալ եմ բոլոր  այն մարդկանցից ովքեր սիրում ու ընդունում են իմ արվստը:Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել իմ ժողովրդին:Այսօր մեր կյանքը շատ դժվար է դարձել ու միայն երգն ու երաժշտությունն է օգնում կտրվել առօրյա հոգսերից ու խնդիրներից:
Ես իմ ժողովրդինն եմ ու միշտ կլինեմ. սիրով Ձեր Արմեն Ղազարյան,,:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):