ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

11.7.14

EXCLUSIVE: ՈՐՏԵՂ և ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԵՐԳԻՉ ՍԱՐԳԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԱՅՍՕՐ

Արդեն երկու տարի է ինչ Սարգիս Առաքելյանը չի բնակվում Հայաստանում և չի ներկայացնում նոր տեսահոլովակներ և երգեր:
EminNEWS-ը ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը.

-Արդեն երկու տարի է ինչ Հայաստանում չեք, ինչն է պատճառը, որ չեք ստեղծագործում Հայաստանում.
       Մոտավորապես երկու տարի է ինչ Հայաստանում չեմ ապրում, ժամանակավորապես տեղափոխվեցի Գերմանիա, որոշ անձնական հարցերի պատճառով, ու այստեղ նույնպես փորձեցի սկսել զրոյից և փորձել երվրոպական շուկայում ներկայացնել հայկական երաժշտությունը ու իմ ստեղծագործություններն:

-Բնակվելով Գերմանիայում ինչ դժվարությունների միջով եք անցել և ունեցել եք արդյոք ձեռքբերումներ և հաջողություններ.
      Իրականում անբացատրելի դժվար էր սկսել այստեղ ու ասել, որ քո երկրի երաժշտությունը աշխարհի  ամենահարուստ մշակույթի ցանկին է դասվում:
Առաջին համագործակցությունը եղավ  Իտալացի մի երաժշտի  հետ, որտեղ փորձեցի գերմանական երաժշտույունն  ներդաշնակել հայկականի հետ, դրանից հետո հայտ ներկայացրեցի  The voice of Germany նախագծին, որտեղ առաջացան խնդիրներ փաստաթղթերի և շփման հետ կապված հարցերում, սակայն ես գիտեի, որ ամեն հարցերում միշտ դվարություններ են լինելու և պետք է պայքարեմ ու ասեմ հայ եմ ու ունենք հարուստ երաժշտություն:
Ամենամեծ ձեռքբերումս այն էր, որ ճակատագիրը ինձ ծանոթացրեց մի մարդու հետ, ով պատահական մի օր լսեց իմ երաժշտությունը ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց...

-Կխնդրեմ պատմնեք այդ ամենի մասին.
       Երբ հոգեբանորեն ամեն բան կորցրել էի ու շատ էի ճնշված, կարծես Աստված բացեց ամենակարևորը նորից ինձ համար. դա իմ երաժշտությունն էր ու նրա սեր:Ծանոթանալով մի մարդու հետ ով լսելով հայական երաժշտությունը ուղղակի ցնծված էր, ես այդ ընթացքում ունէի  գրած բավականին ստեղծագործություններ դաշնամուրի համար:Նա որոշեց ինձ օգնել և կազմակերպել իմ մենահամերգն զուտ դաշնամուրային ստեղծագործություններով, որտեղ ներկա կլինեն միայն գերմանացիներ և  այլ ազգերի ներկայացուցիչներ:Առաջին հայացքից դա ինձ ինչ-որ տեղ խուսափեցրեց, որովհետև ներկայանալ այդպիսի ծրագրով ու օտար ազգի առջև  հավատացեք շատ է դժվար, որովհետև առաջինն ունենք մենթալիտետի խնդիր, մենք  տարբեր ենք  և ես  չգիտեի թե ինչպես կընդունեն ինձ....Բայց ես հասկացա, որ պետք է փորձեմ առաջինը միայն նրա համար, որ բեմին կարոտել էի:Իմ բեմը և երաժշտությունը վաղուց չէի զգացել, արվեստագետի համար դա հոգեբանական սով է կոչվում: 
Դեկտեմբեր ամսին դրվեց իմ 3-րդ մենահամերգը, որտեղ հնչելու էր Կոմիտաս, Ամիրխանյան, Մանսուրյան և իմ դաշնամուրային ստեղծագործություններից:
Ես երբեք չեմ մոռանա այդ օր իմ կյանքում, երբ բարձրացա բեմ ու տեսա ինձ անծանոթ աչքեր, երևի սովորել էի հայ հանդիսատեսին:Ամբողջ համերգը մի շնչով ու հիանալի անցավ, իսկ վերջում զգացի, որ կոտրել եմ կարծրատիպը երբ բոլորի աչքերին  արցունքներ էին:Մի ազգի էի հուզել ով երբեք հուզվել չի իմացել, նույնիսկ իրենք էին զարմացած և խնդրեցին որ ևս երկու համերգ ավելացնեմ ծրագրում:
Իսկ արդեն նոր համերգային ծրագրով հանդես եկա հունիսին և  հուլիսի 4-ին , որտեղ  որոշեցի հանդես գալ համատեղության կարգով՝ այսինքն համերգի առաջին մասում ներկայացրեցի  մեր մշակույթը, իսկ երկրորդ մասում երգեցի միջազգային ռետրո հիթեր:Ամբողջ դահլիճը երգում էր ինձ հետ:Բոլոր համերգների  վերջում ասում էին, որ ծանոթ չեն եղել մեր մշակույթին:Ես ինքս էլ շատ հպարտ եմ զգում, որ հայ եմ ու կարողացա այդ ամենը անելը:Իրականում իսկապես շատ դժվար  էր, շատ անծանոթ ու օտար  երկրում, ինչ-որ բան սկսել, երբ քեզ չեն ճանաչում  ու չեն էլ մտածում, որ ինչ պետք է անէի, որ հետաքրքիր լինի:

-Սարգիս հնարավոր է 2014-ին այցելեք Հայաստան և ներկայանաք նորովի և եթե այո, ապա այդ նորը ինչպիսին կլինի.
    Իրականում շատ-շատ եմ կարոտել Հայաստանը, իմ երկրպագուներին:Նրանց ամեն հայացքն ինձ օգնել է նույնիսկ այստեղ՝ բեմում լավ ներկայանալու համար:
Արդեն գնում եմ նոր երգի նախապատրաստական աշխատանքներն:Ես շնորհակալ եմ  իմ  պրոդյուսեր Դավիթ Ազարյանից, որ միշտ ինձ հետ է ու իմ կողքին՝ նույնիսկ հեռավորության վրա և աշխատում է ամեն բան կարգավորել:Արդեն միասին որոշել ենք նոր երգ ներկայացնենք,որը լինելու է նոր ոճում:Ցավոք սրտի Հայաստանում ներկայացնում եմ այնպիսի երգերոր, ինչը ակտուալ է այսօր:
Մինչև տարվա վերջ կլինի նորություն իմ հայ հանդիսատեսի համար:Տեկուզ հեռվից, բայց իրենց սերն ինձ ուժ ու հաղթանակ է տալիս պայքարելու ու ստեղծագործելու, իրենց հաղորդագրություններին միջոցով հասկանում եմ, որ հայրենիքում էլ դեռ շատ բաներ ունեմ անելու և ստեղծելու:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ովքեր իմ կողքին են, Ձեզ և Ձեր կայքին՝ EminNEWS-ին, և փառք Աստծուն, որ ինձ այսքան մեծ սեր է տվել...



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):