ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

26.7.14

EXCLUSIVE:ԵՐԳՉՈՒՀԻ ԼԵՈՆՈՐԱՆ ԵՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ՎԻԳԵՆ ԹԱՆԱՇՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋՆԵԿԻՆ

Օպերային երգչուհի Լեոնորան եւ նրա ամուսինը` պրոդյուսեր Վիգեն Թանաշյանը սպասում են իրենց առաջնեկին, ով լույս աշխարհ կգա հաջորդ տարվա փետրվարին կամ մարտին: Ինչպես նշեց մեզ հետ զրույցում ապագա մայրիկը, ,,լուրը ստացանք հիվանդանոցում, ստուգումներից հետո: Չնայած, նախորոք երկուսս էլ նապապատրաստված էինք դրական պատասխանի,,: Լեոնորայի հղիությունը դեռ 2 ամսեկան է և զույգը դեռ չի մտածել բալիկի անվան մասին. ,,Չնայած... Համոզված եմ, Վիգենի մոտ կա տարբերակ, սակայն չի արտահայտվում,,, - կատակում է երգչուհին:
Չնայած նրա, որ հղիությունը բավականին բարդ է ընթանում, Լեոնորան չի պատրաստվում լքել բեմը. ,,Իհարկե, սկզբնական շրջանն է եւ շատ ծանր եմ տանում: Սակայն դա չի խանգարի կարիերային: Ավելին՝ կնպաստի, որ նա դեռ չծնված լսի ճիշը երաժշտություն,,: Ըստ ապագա ծնողների, նրանք աղջիկ են սպասում. ,,Միշտ պատասխանել եմ, թե առաջին երեխաս պետք է աղջիկ լինի: Սակայն դա մեր ուզելով կամ որոշելով չի: Աստված պետք է որոշի, թե ինչ է մեզ պարգեւելու, եւ ես Աստծոց երբեք առաջ չեմ ընկնի: Տղա թե աղջիկ, միեւնույն է շնորհակալ կլինեմ Աստծոց, կարեւորը առողջ բալիկ ունենալն է եւ Տիրոջ շնորքով մեծացնելը,, , - նշում է Վիգենը, իսկ Լեոնորան հավելում. ,,Ես զգում եմ, որ աղջիկ է: Ասում են, թե մոր սիրտը չի խաբում: Տեսնենք,,:
Վիգենը նշում է, որ ,,բավականին խիստ և լուրջ մոտեցում ցույց կտամ, ջանք չեմ խնայի նրա դաստիարակության և կրթության համար: Բայց թե ինպես եմ դա անելու, միայն Աստված գիտի,, /ժպտում է/:
Ցավոք, իրենց ապագան նորաստեղծ ընտանիքը Հայաստանում չի տեսնում. ,,Իմ աշխատանքը եւ կնոջս կարիերան ավելի լայն կծավալվի դրսում: Այնտեղ համերգներ ունենք: Ափսոս, Հայաստանը մեր հայրենիքն է, սակայն ցավոք իմ համար այն դարձել է միայն ամառային արձակուրդների վայր, ուր կգամ մի փոքր հանգստանալու եւ հարազատներին այցելելու,,, - նշեց Վիգենը, իսկ Լեոնորան բացատրում է պատճառը. ,,Շատ կցանկանայի, սակայն, ցավոք, իմ ընտրած ուղղությունը հայրենի երկրում այդքան զարգացում չունի: Ահա թե ինչու ամուսնուս հետ ընտրել ենք թափառական հայի տիպարը,, :


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):