ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

27.7.14

EXCLUSIVE: ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳԻՉ ՊԱՇ ՍԱՐԴԱՆԻ ՁԱՅՆԸ ՆՄԱՆ Է ՀԱՅԿՈՅԻ ՁԱՅՆԻՆ

Երիտասարդ երգիչ Պաշ Սարդանը տեսահոլովակ դեռ չունի, բայց երգեր շատ ունի:Երգիչը ներկայացնելով cover երգեր հասցրեց սիրվել հանրության կողմից:Իր կատարծ երգերից մեծ արձագանք գտավ Հայոկյի ,,ժամը կգնա,, երգի cover տարբերակը, որտեղ Պաշի ձայնը նմանեցնում են Հայկոյի ձայնին:Երգիչը շարունակում է ներկայացնել անակնկալներ սակայն այսօր EminNEWS կանրադառնա մեծ աղմուկ բարձրացրած երգին, ներկայացնելով Պաշ Սարդյանի բացառիկ հարցազրույցը, որտեղ երգիչը նաև կներկայացնի առաջիկա իր նորությունները.
Կխնդրեմ ներկայացնեք ինքներդ Ձեզ.
 ,, Պարզ անկեղծ, հավասարակշռված մարդ՝ կարճ ասած Պաշ Սարդյան,,:

Հանդես եք եկել տարբեր երգերով կատարելով արդեն հիթ դարձած երգերի cover տարբերակները, բայց մեծ աղմուկ բարձրացրեց Հայկոյի ,,ժամը կգնա,, երգի քո կատարոմը, ինչպես եղավ, որ ընտրեցիք այս երգ.
 ,,Հայկոյի երգն առաջին անգամ երգել եմ հենց Դո-ռե-մի մանկապատանեկան միջոցառմանը, և ընդուվեցի հանդիսատեսի կողմից, իմ կատարմաբ: Երգն ընրտել եմ ինքս, իսկ Նադեժա Սարգսյանը այն հաստատեց: Հետաքրքրականն այն էր, որ երբ Ես առաջին անգամ երգեցի, այդ երգը դեռ ոչ-ոք չեր կատարել որպես cover տարբերակ, և ես ձայնագրվեցի 2007թ-իմ սիրաց երգերից 2-տարբերակ,,:

Շատերը Ձեր ձայնը նմանեցնում են Հայկոյի ձայնին ինչ եք կարծում այդ ամենի մասին.
 ,,Անկեղծ ասած շատ եմ լսել որ ասել են որ , նման ենք մենք, բայց իրականում իմ կարծիքով նման չենք, քանի որ ամեն մեկս ներ ենք դնում մեր զգացացծը երգը երգելուց,,:

Հայկոն լսել է Ձեզ և եթե այո ինչպիսին էր իր արձագանքը.
 ,,Մեկ անգամ լսել է, ուղակի այնպիսի պայմաներում էինք որ չկարողացա իմանալ կարծիքը իմ կատարման մասին , որպես հեղինակ լսելով իր երգը ուրիշի կատարմամաբ,,:

Հնարավոր է առաջիկայում ունենք այս երգի տեսահոլովակը cover տարբերակով.
 ,,Շատ սիրում եմ Հայոկի արվեստը, Իմ Հոգուն հարազատ երգեր են, մեծ սիրով երգել եմ երգում եմ, քանի որ ամեն մի հնչյուն երգելով ապրում եմ ես...
Բայց կրկնվել երգելով նորից, չգիտեմ չեմ մտածել դրա մասին...,,

Ունենալով ձայնային լավ տվյալներ ինչն է պատճառը, որ ակտիվ գործունեությամբ հանդես չեք գալիս.
 ,,Գործունեություն սկսելը բարդ է, ամեն մի քայլ կապված է ինչ ինչ փուլերից, բայց ամպայման կլինի տեսահոլովակ եթե հասցնենք այս տարի եթե ոչ 2015-ին վերջապես կներկայանամ ես հանրությանը իմ երգերով,,:
Հնարավոր է մեկ օր Հայկոյի հետ հանդես գաք դուետով.
 ,,Մեծ սիրով ես դեմ չէի լինի,,:

Ինչ նորությունների սպասենք առաջիկայում.
 ,,Հիմա աշխատում ենք երգի ընտրության վրա, եթե հասցնեմ այս տարի կներկայացնեմ իմ առաջին տեսահոլովակը, եթե ոչ 2015 թ-ին,,:

Մեզ հետ զրույցում Պաշը ասաց, որ բոլոր հարցերին տվել է անկեղծ պատասխաններ և հավելեց ,,Սիրեք կյանքը և գնահատեք ամեն մի ձեր ապրած պահը: Քանի որ կյանքը հրաշալի է,,:

Ներկայացնում ենք երգիչ Պաշ Սարդյանի կենսագրությունը.
Բեմական անուն Պաշ Սարդան:Ծնվել է՝ 09.06.1988թ. Գեղարքունիքի մարզում:Ընդունվել և ավարտել է տեղի
միջնակարգ դպրոցը: Տեղափոխվելով Երևան ընդունվել է ,,Դո-Ռե-Մի,, վոկալ ստուդիան:2004թ.Ընդունվել է տեղի կից Երևանի Մշակույթի պետական քոլեջը, վոկալ բաժնում: Մասնակցել է Դո-ռե-մի մանկապատանեկան երգի մրցույթին: 2007թ.-ին Մասնակցել է ,,Համազգային Աստղ,, նախագծին անցնելով կիսաեզրափակիչ փուլ, մասնակցության համար ստացել է պատվոգիր: 2009-2013 Ընդունվել է՝ ՀայԲուսակ համալսարան ավարտել է Միջազգային հարաբերություններ և Տուրիզմ ֆակուլտետը: 2013թ. Մասնակցել է Ռուսսաստան Հայաստան մշակութային կապեր փառատոնին: Եվ արժանացել է որպես փայլուն կատարող՝ ներկայացուցիչ Հայաստանից և մասնակցության համար ստացել պատվոգիր: Կյանքում շատ համարձակ է: Սիրում է կյանքում ամեն ինչին հասնել ինքնուրյուն, այդ դեպքում նվաճումը ավելի թանկ է դառնում: 
,,Եթե ուժ, եռանդ, աշխատասսիրություն ներ եմ դնում իմ սիրած գործի վրա ուրեմն անպայման կհասնեմ, ցանկալի և երկար սպասված երազանքիս: Իսկ ամեն ոք ունի իր կյանքում ձգտում ինչ որ մի կետի հասնելու հաամար: Եվ ամենակարևորն հավատում եմ Աստծուն և վստահ եմ, որ ամեն հարցում Նա մեզ հետ է,,:

Պաշ Սարդյանի կատարմամբ ,,ժամը կգնա,, երգի cover տարբերակը լսեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=aDnqHoHEXtA :


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիսEminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):