ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

30.8.14

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՐԱՍԱՆ ԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ EminNEWS-ԻՆ

Բեն Ավետիսյանը ,,Երևանի թատրոնի և կինոյի,, պետական ինստիտուտի դերասան-հաղորդավարական բաժնի ուսանող է: Բեն Ավետիսյանը լինելով երիտասարդ՝արդեն հասցրել է նկարահանվել բազմաթիվ տեսահոլովակներում, սերիալներում, իսկ առաջիկայում հանդես կգա մի շարք նորություններով: 
EminNEWS-ը ներկայացնում է երիտասարդ դերասան-հաղորդավար Բեն Ավետիսյանի բազառիկ հարցազրույցը, ով իրեն ներկայացրեց որպես ընկերասեր, շփվող, շատ շուտ նվիրվող, չափազանց բարի մարդկանց, կենդանիների և աշխարհի նկատմամբ:Կռվարար և տաքարյուն այս երիտասարդը նաև ռոմանտիկ է և խանդոտ:Բենը նեղացկոտ է, նպատակասլաց, չի հանձնվում, քանի որ, ըստ նրա, ինքն ունի Աստված, ով միշտ իրեն ուժ է տալիս: Երիտասարդ դերասանը, ով նոր է սկսել հանդես գալ այս ասպարեզում, արդեն նկարահանվել է երիտասրդ երգիչ Արծրուն Խանգելդյանի տեսահոլովակում. ,,Տեսահոլովակում մեծ ցանկություն ունեցա նկարահանվել, քանի որ բառերը լսելուց հետա մեծ ցանկություն ունեցա նկարահանվել:Երգի խոսքերի հեղինակը ինձ շատ հարազատ մարդ էր, իսկ տեսահոլովակի ռեժիսոր Արմեն Պիրմաշիանի հետ շատ հաճույքով աշխատեցի,,: Բենը նկարահանվել է նաև գովազդային տեսահոլովակում, շուտով կնկարահանվի սերիալում, որի նկարահանումները արդեն սկավել են. ,,Այս սերիալում ես հանդես եմ գալիս ինձ համար շատ հետաքրքիր կերպարով:Սերիալում նկարահանվելու համար կատարվել է կաստինգ, որը տեղի է ունեցել երկու փուլով, և այդ երկու փուլերում էլ ես մասնակցել եմ, այս ամենից հետո ինձ զանգահարեցին և ասացին, որ ես անցել եմ այն, և այժմ ես աշխատում եմ հիանալի դերասանների և անձնավորությունների հետ,,:
Այս օրերին երտասարդ դերասանը նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմում, որի նկարահանումները արդեն ավարատվել են, իսկ Բենը ֆիլմի գլխավոր հերոսն էր. ,,Ֆիլմը շատ հետաքրքիր էր, նկարահանման ժամանակ ծանոթացա և ձեռք բերեցի շատ հիանալի ընկերներ:Ֆիլմի մասին չեմ պատմի, քանի որ սեպտեմբերի վերջին կլինի ֆիլմի պրեմիերան, և թող մեր սիրելի հանդիսատեսը հայտնի իր կարծիքը ֆիլմի մասին,,: Բենը մեզ հետ զրույցում ասաց, որ բոլոր կերպարներում դերասանները ինչ որ բան նմանեցնում են իրենց, իսկ այս ֆիլմում. ,,Կարծես թե ստեղծում եմ կերպարներ, բայց. ըստ իս, ոչ այնքան ստեղծում ենք կերպար, այլ բացահայտում ենք մեր միջի թաքնված կերպարին այդ տվյալ իրավիճակում,,:
Երիտասարդ այս դերասանը զբաղվածության պատճառով չի կարողանում ժամանակ գտնել իր անձնական կյանքի համար, բայց փորձում է ինչ-որ կերպ աշխատանքը անձնականի հետ համատեղել,. ,,Երբեմն ընկերներս, բարեկամներս նույնիսկ հարազատներս նեղանում են, որ ես չեմ կարողանում հասցնել ժամանակ տրամադրել իրենց, բայց այդ ամեն ինչը հասկանում են այն ժամանակ, երբ տեսնում են էկրանից այն կողմ,,: 
Բենը երկրպագուների պակաս չունի. ,,Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին կամ, ինձ ով չի ճանաչում, մտածում է՝ գորոզ եմ, բայց հետագա շփումից հետ իրենք հասկանում են, որ ես մարդամոտ և ընկերասեր անձնավորություն եմ:Շնորհակալ եմ բոլոր իմ երկրպագուներից, բոլոր նրանց, ովքեր սիրում են իմ կերտած դերերը և իմ մարդ տեսակը,,: 
Բեն Ավետիսյանը եթերում կլինի սեպտեմբերի 1-ից ,, Շանթ,, հեռուստաընկերության եթերով ցուցադրվող նոր հեռուսատնովելում,իսկ սեպտեմբերի վերջին մեծ էկրաններին կբարձրանա ,,Փոքրիկ փեսացուն,, ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է:Դերասանը առաջիկայում ցանկանում է մուտք գործել  թատրոն:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):