ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

10.9.14

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ /Ֆոտո/

 Երգչուհի Ռուզաննա Անդրեասյանը այսօր` սեպտեմբերի 10-ին նշում է ծննդյան տարեդարձը:Ծննդյան մեկնարից Ռուզաննան ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ:
Գեղեցիկ  անակնկալ է մատուցել ամուսինը, ընտանիքի անդամները, ովքեր նաև շնորհավորել  են երգչուհուն:Շնորհավորանքի խոսքեր են հղել նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները` ռադիոհաղորդավարուհի Անկան, երգիչ Սարգիս Առաքելյանը, Վլադիմիր Պողոսյանը, երգչուհի Անետա Աղաբեկյանը և այլոք:
Ռուզաննային գեղեցիկ անակնկալ են մատուցել գործընկերները, նրանք գեղեցիկ տորթով, շամպայնով ժամը 00;00-ին շնորհավորել են Ռուզաննային ծննդյան կապակցությամբ, որտեղ ներկա են գտնվել Անի Լուպեն, Նորայր Եղյանը, Բոկա Կարապետյանը և այլոք:

Ներկայացնում ենք Ռուզաննա Անդրեասյանի կենսագրությունը.
Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 10-ին, Հրազդանում: 2002թ. ավարտել է Հրազդանի Իսահակյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է Հրազդանի Կոմիտասի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, որտեղ երգել է և մասնակցել մրցույթների: 2002-05թթ սովորել է Երևանի պետական ջազային քոլեջի ստեղծագործական բաժնում: 2007թ. մասնակցել է «Թաթա» պրոդյուսերական կենտրոնի «Համազգային աստղ» երաժշտական նախագծին և արժանացել արծաթե սկավառակի: 2010թ. ընդունվել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին: Նկարահանել է 3 տեսահոլովակ, ունի 9 ձայնագրած երգ, որի հեղինակը ինքն է:

EminNEWS-ը շնորհավորում է երգչուհուն մաղթելով  հաջողություն և երջանկություն:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):