Ինչպես արդեն տեղեկացրել էինք երիտասարդ երգիչ ՝ Պաշ Սարդանը առաջիկայում հանդես կգա նորությամբ, և երգիչը իր երկրպագուներին երկար սպասեցնել չտվեց: Պաշ Սարդանը ներկայացնում է իր նոր երգը:
,, Իմ լավ ընկեր Արծրուն Խնգելդյանի համատեղ աշխատանքի շնորհիվ գրվեց մի ստեղծագործություն, պատմությունը վերցրված է իմ կյանքից, իմ հույզերի և ապրումների մասին է,, մեզ հետ զրույցում ասաց Պաշը:
Երգի մասին շատ բան չցանկացավ ներկայացնել, երգիչը խոստանալով այն ավելի ուշ կմանրամասնի:
,,Առայժմ կասեմ միայն , որ բոլորիս կյանքում լինում են ,,Անկոչ հյուրեր,, գալով խառնում են ամեն բան, ու հեռանում թողնելով շատ ու շատ հետքեր: Կարծում եմ ամեն մի անհատ կտեսնի իրեն այս ստեղծագործության մեջ,,:
Երգը կոչվում է ,,Անկոչ հյուր,, երաժշտության հեղինակը ՝ Արծրուն Խանգելդյանն, խոսքերը՝ Պաշ Սարդանի:
Պաշ Սարդանը EminNEWS-ի հետունեցած բացառիկ հարցազրույցում նաև ասաց, որ ,,Անկոչ հյուր,, երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
