ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

6.9.14

ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԵՌՈՒՍՏԱՖԻԼՄՈՒՄ

Երգիչ Նարեկ Մակարյանը սեպտեմբերի 15-ից հանդես կգա նաև որպես դերասան: Երգիչը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկ է ստացել ,,Ա ԹԻ ՎԻ,, հեռուստաընկերության կողմից, և շուտով երկրպագուները նրան կտեսնեն հեռուստաֆիլմի գլխավոր հերոսի կերպարում:

Այս առնչությամբ EminNEWS-ը ներկայացնում է Նարեկ Մակարյանի հարցազրույցը.
     Առաջին անգամ է, որ հանդես եք գալու հեռուստասերիալում, ինչպես եղավ, որ որոշեցիք ներկայանալ նաև դերասանի կարգավիճակում. 
    ,,Ցանկություն ունեցել եմ, որ ունենամ դերասանական փորձ, կոնսերվատորիայում սովորելու տարիներին սովորել եմ դերասանական արվեստը:Մինչ այս սերիալը ունեցել եմ այլ առաջարկներ, բայց մերժել եմ,քանի որ սյուժեն չեմ հավանել, բայց երբ ստացա այս հեռուստանովելի առաջարկը և ծանոթացա սյուժեին, շատ հավանեցի, և ռեժիսորն էլ ինձ հարազատ մարդ էր ՝ Աբել Աբելյանն էր, նաև դա էր պատճառը, որ համաձայնվեցի,,:
   Այս սերիալը, ըստ Ձեզ,հերթականը չի լինի այն սերիալներից, որտեղ լաց ու կոծ է, թե, այնուամենայնիվ, կտարբերվի մյուսներից:
   ,,Ինքը դրամատիկ սյուժեով սերիալ է, այստեղ աշխատում են պրոֆեսիոնալներ՝ և թիմը, և դերասանական կազմը: :Հեռուստանովելի սյուժեում կա այնպիսի փոփոխություն, որտեղ հանդիսատեսը կլինի լարված վիճակում և չի կարողանա ընդունել այդ ամենը, քանի որ դեպքերը շատ արագ են զարգանալու,,: 
   Գլխավոր հերոսի կերպարում կա այնպիսի մի գիծ, որը մոտ է քո անձին.
   ,,Նույնություն, չէի ասի կա, եթե անկեղծ, չեմ էլ ցանկանա, որ լինի,,: 
   Ֆիլմը ընտանեկան դիտման համար է, արդյոք այս ֆիլմը ընտանիքով դիտելու ժամանակ չենք հադիպի ժարգոնային խոսակցություններին, այստեղ պահպանված են էթիկայի կանոնները.
  ,,Նման բան չկա, կլինի առօրյա խոսակցական, դա եղել է ամենակարևոր խնդիր մեր առջև, որտեղ որ չհնչի ժարգոնային բառեր,,: 
  Արդյոք չկա մտավախությնուն, որ Ձեզ կսկսեն քննադատել.
   ,,Որպես դերասան հանդես գալու մեջ չկա վատ բան, կան աշխարհահռչակ երգիչներ, ովքեր զուգահեռ դերասանական արվեստով են նաև հանդես գալիս,,: 
 Արդյոք սերիալում նկարահանվելը չի խանգարի Ձեր՝ երգչի գործունեությանը.
   ,,Չի խանգարի, ասեմ ավելին, շատ կօգնի:Օգնում է, առօրյաս հետաքրիքիր է դառնում:Իմ տեսահոլովակները միշտ եղել են սյուժեով, և սա կօգնի հետագայում ավելի պրոֆեսիոնալ հանդես գալ տեսահոլովակներումս,,:
   Ինչ սպասենք առաջիկայում Ձեզնից.
   ,,Ունեմ առաջարկ գեղարվեստկան ֆիլմում հանդես գալ, որից հետո կլինի նաև 2 տեսահլովակ 2014-ին, իսկ եթե երկուսը չլինի, ապա մեկը հաստատ կլինի:Իսկ ֆիլմում դժվար կերպարում եմ հանդես գալու, գլխավոր դերակատարն եմ լինելու:Ֆիլմի ժանրը լինելու է կոմեդիա և էքշն, իմ կերպարը դինամիկ է լինելու՝ այսինքն՝ շարժական,,:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Eminnews.blogspot.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):