Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի ,,Beyond the Stars Palace,, սրահում տեղի կունենա ,,Ամեն տարի նույն օրը,, ներկայացումը:
Ռոմանտիկ այս ներկայացման հեղինակը` Բեռնար Սլեյդն է, բեմադրիչ Աշոտ Ադամյան, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Ղազանչյան, դերերում`Արթուր Կարապետյան և Սաթենիկ Հախնազարյան:
,,Սա ԱՄՆ -ում երկրորդ ներկայացումն է առաջինը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, որտեղ հանդիսատեսը մեծ դժվարությամբ է լքել սրահը: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր լքում դահլիճը, չէին դադարում նաև հոտնկայս բուռն ծափահարությունները,, Emin-NEWS.com-ի հետ զրույցում ասաց ,,Armenian Entertainment Production,, -ի համահիմնադիր Լիլի Ավագյանը:
Երկրորդ ներկայացմանը հաշված ժամեր են մնացել և սա բացառիկ հնարավորություն է Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցներին ներկա գտնվելու յուրահատուկ և բացառիկ այս ներկայացմանը:
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ներկայացման տեսանյութը դիտեք այստեղ՝ https://www.youtube.com/watch?feature=youtu.be&v=PfQ2o1PdVRY&app=desktop :
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
