ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

24.10.14

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆՈՐ ,,ՍՏՎԵՐՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ,, ՖԻԼՄՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՆՔ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ . ՍՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոյեմբերի14-ին էլ երկարատև դադարից հետո Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի պրեմիերան է լինելու Մոսկվա կ/թ-ում: Ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ շարունակվում է հարցազրույցների շարքը, և այս անգամ մեր զրուցակիցը  ,,Ստվերները դրախտում,,  ֆիլմի թարգմանիչ` Սոնա Հակոբյանն է:

Սոնա որն է Ձեր մասնակցությունը ֆիլմում?
  -Եթե տեղյակ եք ,,Ստվերները դրախտում,, ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և Հայաստանում այն ցուցադրելու համար պետք է կրկնօրինակվեր հայերեն լեզվով: Հենց դրանում էլ կայանում է իմ մասնակցությունը:

Ինչ տպավորություններ ստացաք, երբ առաջին անգամ դիտեցիք ֆիլմը?
  -Առաջին դիտումը շատ տպավորիչ էր, ակամա սկսեցի համեմատել այս ֆիլմը նախորդների հետ և հասկացա, որ ,,Ստվերները դրախտում,, ֆիլմը ստացված է բոլոր առումներով:
Ասեմ նաև, որ նկատել եմ. Գոռ Վարդանյանը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է իր ստեղծած կերպարները` վերլուծելով դրանց ազդեցությունը և բարոյահոգեբանական արժեքը:

Իսկ ինչպես եղավ Ձեր համագործակցությունը Գոռ Վարդանյանի հետ?
  -Ես մանկավարժ եմ` լեզվի և գրականության մասնագետ, աշխատում եմ Երևանի Պուշկինի անվան հիմնական դպրոցում, իսկ այնտեղ տեղակայված է նաև Դուքենդո կարատեյի ֆեդերացիան: Հաճախ հանդիպել և զրուցել ենք Գոռի հետ մանկավարժական թեմաների շուրջ և կարելի է ասել համագործակցությունը սկսվեց հենց կարծիքների փոխանակումից:

Որ կերպարներն են ըստ Ձեզ ստացված?
  -Ստացված են բոլոր կերպարներն էլ. Այլ հարց է թե ինձ համար որոնք եմ առանձնացնում, ինձ համար հենց գլխավոր հերոս Մաքսն է ստացված կերպար, հերոսի եղբոր կերպարը, նույնպես ստացված է, իհարկե պետք է հաշվի առնենք դերակատարների բարձր պրոֆեսիոնալիզմը:

Արդյոք կրկնօրինակման ժամանակ դժվարություններ չծագեցին?
  -Իհարկե դժվարությունները շատ էին. Գիտակցելով մեր հայ հանդիսատեսի պահանջկոտությունը` աշխատել ենք հնարավորինս թույլ չտալ թերացումներ:

Ինչ մաղթանքներ և սպասելիքներ ունեք ֆիլմի պրեմիերային ընդառաջ?
  -Մաղթում եմ, բնականաբար, բարեհաջող ցուցադրություն, լեփ լեցուն դահիճներ, առողջ քննադատություններ և լավ ու դրական կարցիքներ, իսկ սպասելիքը մեկն է, որպեսզի ֆիլմը սիրվի հայ հանդիսատեսի կողմից:


Նյութը՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):