Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի՝ Կավեն Գրիգ-ի բացառիկ հարցազրույցը:
Վերջին ժամանակներս թողարկեցիք Ձեր նոր ալբոմը պատմեք դրա մասին.
-Այո վերջերս նեկայացրեցի իմ երրորդ ալբոմը, որը անվանեցի ,,Խուլ բաժանում,,: Ձայնասկավառակում զետեղված են հիմնականում վերջին մեկ տարվա ստեղծագործությունները:Ի տարբերություն առաջին ձայնասկավառակիս այս ձայնասկավառակում հայերեն կատարումները գերակշռում են:
Ձեր ալբոմների երգերը ինչ սկզբունով են ընտրվում.
-Իմ երեք ալբոմներն էլ շատ տարբեր են, առաջինը շատ ավելի բազմաժանրային էր, երկրորդը ինստրումենտալ ալբոմ էր, իսկ երրորդը իր տեսակով ավելի մոտ է առաջին ձայնասկավառակին:
Դուք ունեք տարբեր մասնագիտություններ, որում եք Ձեզ ավելի ազատ զգում և որն է Ձեր սրտին ավելի մոտ.
-Անկեղծ ասաց ես ինձ միշտ արվեստագետ եմ համարել, նույնիսկ երբ 5-ը տարեկան էի ու նկարում էի ամբողջ օրը, իսկապես մեծ սեր եմ ունեցել արվեստի նկատմամբ և դա էր պաճառը, որ չնայած ունենալով այլ մասնագիտություններ սկսեցի լուրջ զբաղվել արվեստի մի քանի ուղղություններով:
Երրորդ ալբոմը ներկայացրեցիք App Storei հավելվածով, ինչն է պատճառը, որ այս տարբերակով ևս հանդես եկաք:
-Միշտ փորձում եմ ժամանակին համընթաց քայլել, ես վստահ եմ, որ առաջիններից պետք է լինեի ով հայկական ժամանակակից երաժշտությունը կտարածի աշխարհով մեկ, սա
պարզապես խոսքեր չեն, արդեն իսկ կարող եմ հպարտությամբ խոսել այն մասին, որ իմ երգերից շատերը հնչում են թե եվրոպական, և թե նախկին խորհրդային երկրների հեղինակավոր ռադիոկայաններով, հավելվածի ստեղծումն էլ այս մեծ նախագծի հերթական քայելից եմ համարում, ես կարծում եմ, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի, որպեսզի այն ինչ ստեղծվում է Հայաստանում չսահմանափակվի մեր հանդիսատեսով, այլ տարածվի և ավելի մասայական դառնա, չնայաց որ երբեք դա ինձ համար առաջնային խնդիր չի եղել:
պարզապես խոսքեր չեն, արդեն իսկ կարող եմ հպարտությամբ խոսել այն մասին, որ իմ երգերից շատերը հնչում են թե եվրոպական, և թե նախկին խորհրդային երկրների հեղինակավոր ռադիոկայաններով, հավելվածի ստեղծումն էլ այս մեծ նախագծի հերթական քայելից եմ համարում, ես կարծում եմ, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի, որպեսզի այն ինչ ստեղծվում է Հայաստանում չսահմանափակվի մեր հանդիսատեսով, այլ տարածվի և ավելի մասայական դառնա, չնայաց որ երբեք դա ինձ համար առաջնային խնդիր չի եղել:
Ովքեր են կատարում այսօր Ձեր հեղինակային երգերը.
-Որպեսի բոլորի անունը չնշեմ, կասեմ որ ձեզ հայտնի երգիչներից շատ շատերը, ինչպես նաև նոր սկսնակ կատարողները և համաշխարհային ճանաչում ունեցող արտիստները, ավելի լավ ծանոթանալու համար իմ ստեղծագործություններին կարող եք հենց հավելվածի միջոցով անվճար տարբերակով լսել, ինչպես հին այնպես էլ լրիվ նոր ստեղծագործություններից շատերը:
-Առանց ներշնչանքերի արվեստ ստեղծը ինձ համար անհնար է, ես ստեղծում եմ, խոսում , գրում և ապրում նրանով ում սիրում եմ , իմ բոլոր երգերը սիրո մասին են, այն պարզ մարդկային սիրո, որի կարիքը բոլորս ունենք:Չեմ ասի, որ բոլոր երգերը մի սիրո մասին են , իհարկե ոչ, տարիները անցնում են, և փոխվում են շատ բաներ, բայց ուրախ եմ, որ չփոխվեց իմ սիրելու տեսակը, չփոխվեց մարդկանց հավատալու ու նվիրվելու մոլուցքս, չնայաց որ ոչ մեկ էլ այդպես չարդարացրեց իրեն, ինչևիցե, ես չեմ փոշմանում երբեք իմ արածների համար և առաջ նայում, ավելին պատրաստ եմ սիրելու, հավատալու ու կրկին նոր ու գեղեցիկ երգեր ստեղծելու...
Ինչու Kaven Grig.
-Որովհետև ինձ այդպես կոչեցին եվրոպայում ու ինձ այն այնքան դուր եկավ, որ որոշեցի որպես կեղծանուն հենց այն ընտրել ու օգտագոծել, այն այնպես հարազատ է դարձել ինձ համար, որ այլևս չեմ պատկերացնում ինձ առանց այդ անվան:
Ինչ նորությունների սպասենք առաջիկայում գործնական և անձնական կյանքից.
-Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, երբ ես լռում եմ ու անհետանում դա մի օր մեծ նախագծի մասին է խոսում: Շուտով կներկայացնեմ նաև իմ չորրորդ ալբոմը, որում հիմնականում զետեղված կլինի ոչ հայ արտիստների կողմից կատարված իմ նոր երգերը...այսինքն սա իմ առաջին ձայնասկավառակը կլինի, որ ամբողջությամբ նախատեսված է ոչ հայկական շուկայի համար:
Ինչ վերաբերվում է անձնական նորությունների, միշտ նախընտրում եմ լռել այդ թեմաների մասին , միայն կասեմ, որ մոտ օրերս կրկին մեկնում եմ Հայաստանից Ֆրանսիա, ապա Իսպանիա, իսկ հետ այցելություններ ունեմ նաև Վրաստան և Ռուսաստան, այնպես որ այնքան էլ ժամանակ չունեմ անձնական կյանքով զբաղվեոլու:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink)



