ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

29.10.14

,,ՍՏՎԵՐՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ,, ՖԻԼՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ


Նոյեմբերի 14-ին երկարատև դադարից հետո Մոսկվա կ/թ-ում Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի պրեմիերան է լինելու: Ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ Emin-NEWS.com-ը շարունակում է բացառիկ հարցազրույցների շարքը, և այս անգամ մեր զրուցակիցը ,,Ստվերները դրախտում,, ֆիլմի սցենարիսներից Թագուհի Օհանյանն է.

    Թագուհի որտեղից գիտեք Գոռ Վարդանյանին, և ինչպես կայացավ համագործակցությունը նրա հետ?
   -Գոռ Վարդանյանին առիթ եմ ունեցել ճանաչելու, երբ տղայիս մարզումները վստահեցի Ամերիկայում գործող Դուքենդո մարզադպրոցներից մեկին: Հենց մարզումներից մեկի ժամանակ էլ առիթ եղավ անձամբ ծանոթանալ և շփվել իր հետ:
Իսկ թե ինչպես կայացավ համագործակցությունը, ասեմ. Նա ինձ մի օր ասեց, թե լսել է, որ ես փայլուն տիրապետում եմ անգլերեն լեզվին, և խնդրեց տարգմանել մի թուղթ, այնուհետև ասեց իր ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, ֆիլմը ամբողջովին պետք է լիներ անգլերենով, և ես օգնեցի իրեն այդ հարցում, այդպես կայացավ մեր առաջին համագործակցությունը: Ես շատ հպարտ և ուրախ եմ, որ Գոռ Վարդանյանը ֆիլմի անգլերեն սցենարն ինձ վստահեց:


  Երբ սկսվեծ սցենարային մշակումը?
   -Աշխատանքները մեկնարկեցին 2013թ-ի ապրիլ ամսից: Ֆիլմը գրվում էր հիմնականում աշխատանքից հետո, բայց պատկերացրեք, որ ոչ հոգնածությունը, ոչ ուշ ժամերին աշխատելը չեն ազդել ինձ վրա, քանի որ ես մեծ սիրով էի սկսել աշխատել սցենարի վրա: Ուղիղ երկու ամիս միայն սցենարային մշակումը տևեց:

  Երբևէ դիտել եք Գոռ Վարդանյանի ֆիլմերը?
   -Հավատացնում եմ ձեզ, իր ֆիլմերից ոչ մեկ չեմ դիտել, քանի որ եթե դիտեի ֆիլմերը անկախ իմ մտածածից, կգրվեր նույնանման սցենար:

Կնկարագրեք ֆիլմը համառոտ?
 - Ֆիլմը երկու տարբեր եղբայրների տարբեր կենսակերպերի մասին է, մեկը շատ բարի, մյուսը կրիմինալ կյանքի կրող, սակայն անկանխատեսելի զարգացումների արդյունքում եղբայրների կյանքը նմանատիպ ընթացք է ստանում: Շշատ խորը դաստիարակչական իմաստ ունի, հավատացնում եմ, որ ֆիլմի դիտումը տարբեր տարիքային մարդկանց մեջ տարբեր կերպ նստվածք կտա: Չեմ ցանկանում մանրամասներ բացահայտել, կդիտեք և կտեսնեք արդյունքը:

Սա ձեր առաջին համագործակցությունն է ֆիլմարտադրողի հետ?
 - Այո, առաջինն է, բայց ինձ համար բարդ չէր, ես ծնվել և մեծացել եմ դերասանի ընտանիքում, հայրս`Ավետիք Օհանյանը 40 տարի բեմում ու բեմով է ապրել: Եվ կարծում եմ , որ իմ մեջ այդ տաղանդը` սցենար մշակելու, գրելու գալիս է հենց իրենից: Չնայած Գոռ Վարդանյանի հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէ, նա ամեն մի մանրուքին մեծ ուշադրություն է դարձնում, և դա ասեմ լավ է անրադառնում աշխատանքի վրա, արդյունքում ստանում ենք բարձրորակ արտադրություն:

Ով է հերոսների ընտրությամբ զբաղվել?

 - Միմիայն Գոռ Վարդանյանը, նա նույնիսկ այն դերասանին, ով խոսք չունի կադրում, այդ մարդուն անգամ պատահական չի ընտրել:

 Կասեք թե ինչ որակական չափորոշիչներ կան սցենար գրելիս?
 - Միայն լավ պատկերացում, սցենար գրելիս մարդուն պետք է զարգացած երևակայություն և ունակություն աշխատելու ֆիլմի ռեժիսորի հետ, ուրիշ ոչինչ:

 Որն է Ձեր սիրելի կերպարը ֆիլմում?
  - Ֆիլմում աշխատել են ամենատարբեր պրոֆեսիանոլ դերասաններ, բայց ինձ ամենաշատը դուր եկավ Սոս Կարապետյանի խաղը, նա լինելով Հայաստանից ժամանած դերասան, իր համար շատ բարդ էր անգլերենով խաղալը, բայց նրա դերասանական հմտություններն ու պրոֆեսիոնալիզմի հասնող դերասանական խաղը ոչ մի խոչնդոտի առաջ չկանգնեց, հետևել եմ նրա ամեն մի կադրին, ու դուք պետք է տեսնեիք թե Սոսը ինչպես էր պատրաստվում նկարահանումից առաջ, նա ընամենը հինգ րոպե ժամանակ էր պահանջում ամեն նկարահանման համար և ամբողջովին մտնում էր կերպարի մեջ:

 Ֆիլմի սցենարի և իրականության մեջ որքան է հեռավորությունը?
  - Չկա հեռավորություն, ասեմ ավելին, ֆիլմը իրական պատմության հիմքի վրա է նկարահանվել: Բոլոր ազգերում հանդիպած կլինի նման պատմություն, այնպես չե, որ սա հայկական պատմություն է և միայն հայերի մոտ է հանդիպում:
Ֆիլմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դեպքերի զարգացումը անկանխատեսելի է, և երբեք չես կարող ասել թե հաջորդ կադրում ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե ֆիլմի սկզբում հերոսը եղել է դրական կերպար, ապա այս ֆիլմում չես կարող գուշակել, արդյոք նա դրական էլ կմնա?

  Ինչ ակնկալիքներ ունեք ֆիլմի ցուցադրությունից?

  -Ես գրեթե 24 տարի չեմ եղել Հայաստանում, և շատ ուրախ եմ, որ առիթը հենց ֆիլմի ցուցադրությունն է դառնալու, անհամբեր սպասում եմ ֆիլմի պրեմիերային: Քանի որ դեռ չեմ լսել ֆիլմի հայերեն տարբերակը, միայն կասեմ այն, ինչին ներկա եմ եղել. ահռելի աշխատանք է տարվել, թե դերասանական, թե ռեժիսորական, թե ադմինիստրատիվ տարատեսակ հարցերում, սպասումներս շատ են ու վստահ եմ դրանք Երևանյան ցուցադրության ժամանակ կարդարանան:



Նյութը՝ ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):