ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

29.11.14

ԻՆՉ Է ԽԼԵԼ ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ,,-Ը ՋՈՒԼԻԵՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

   ,,Հայաստանի ձայն,,-ը հեռուստանախագծի մասնակից Ջուլիետա Գրիգորյանը շարունակում է իր հաղթարշավը հեռուստանախագծում:Թէ ինչով է պայմանավորված իր հաղթանակի գաղտնիքը Emin-NEWS.com-ի հետ բացառիկ հարցազրույցում ներկայացրեց Ջուլիետա Գրիգորյանը, ով նաև կներակայցնի առաջիկա սպասելիք իր նորությունները.

    Ձեր հաղթարշավը ,,Հայաստանի ձանը,, հեռուստանախագծում շարունակվում է, ինչումն է կայանում գաղտնիքը.
    Կարծում եմ հաղթարշավի առաջին գրավականը մարդու աշխատասիրությունն է, որը գործի կեսն է հանդիսանում: Իսկ երկրորդ գործոնը համարում եմ հանդիսատեսին ամեն անգամ նոր ժանրում և կերպարում ներկայանալն է , որը հնարավորություն կտա ինքնադրսևորվելու:Բացի այդ արտիստի համար կարևոր է նաև , որպեսզի նա լավ զգա բեմը և բեմն էլ ընդունի նրան այնպիսին ինչպիսին կա:

  Յուրաքանչյուր փուլում պայլում  յուրովի և նորովի եք բացահայտում Ձեզ, ինչի սպասենք, որ դեռ չեք ներկայացրել.
   Ես սիրում եմ , երբ հանդիաստեսը ինձ բացահայտում է հենց բեմում , դրա համար էլ չեմ ուզում խոսել հետագա ելույթիս մասին , քանի որ կարծում եմ արտիստը հանդիսատեսի համար պետք է որոշ չափով չբացահայտված լինի , որպեսզի հանդիսատեսը չկորցնի իր հետաքրքրությունը:

  Ինչ է տալիս ,,Հայաստանի ձայն,,-ը և ինչ է խլում Ձեզանից.
  Ընդհանրապես ասում են , որ պետք է ափսոսաս ոչ թե արածիդ , այլ չարածիդ համար,քանի որ եթե կյանքը մեզ հնարավորություն է տալիս ինչ-որ տեղ դրսևորվելու , ապա մենք պետք է օգտագործենք այդ շանսը , անգամ մեծ ռիսկի գնալով: Ուստի համարում եմ , որ ոչինչ չեմ կորցնում , այլ ձեռք եմ բերում փորձ մեծ բեմում դրսևորվելով:Բացի այդ այն էներգիան , որ դու տալիս ես հանդիսատեսին , կրկնապատիկ ետ է վերադառնում քեզ և ուժ է տալիս առաջ գնալու և ավելիին ձգտելու:

   Հնարավոր է առաջիկայում հանդես գաք տեսահոլովակով.
   Առաջիկայում ցանկանում եմ ձայնագրել մի երգ , որի հիման վրա էլ կնկարահանվի տեսահոլովակը:
Չգիտեմ ինչպես կդասավորվի հետագա գործունեությունս  ,,Հայաստանի Ձայնը,, նախագծում , սակայն ես անկախ ամեն ինչից շարունակելու եմ զբաղվել երգով , քանի որ երգն իմ կյանքի անբաժանելի մասն է կազմում:



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):