ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

12.11.14

ՆԱՆԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ ԴԵՌ ԼԻՆԵԼՈՒ Է

2014 թվականին երգչուհի Նանան հանդես եկավ մարզային համերգներով, շրջագայելով ՀՀ -ի տարբեր քաղաքներում:
Emin-NEWS.com-ը հաճախ է գտնվել երգչուհու մարզային համերգներին, որոնք անցել են լեփ-լեցուն դահլիճներում:
Մարզերի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, որ երգչուհու մենահամերգին իրենց քաղաքում երկար էին սպասել և դա նաև երազանքի պես բան էր դարձել իրենց համար և այդ երազանքը այս տարի իրականացավ:Նրանք նաև ուրախ և շոյված էին զգում, որ մարզերի բնակիչներին ևս հիշում են և հանդես են գալիս մենահամերգներով:
Եվ ահա ավարտվեց երգչուհի Նանայի մենահամերգների Հայաստանյան շրջագայությունները:
Հիշեցնենք, որ երգչուհին նշում էր իր ,,բեմում գտնվելու 10 ամյակը,, իր հանդիսատեսի հետ:Լեփ-լեցուն դահլիճներ և կարոտով սպասող հանդիսատես, այն ինչ երգչուհին ստացել է իր մենահամերգներից:Սակայն ժամանակի սղության պատճառով Նանան չկարողացավ մենահամերգներով ներկայանալ մնացած քաղաքներում:Սակայն երգչուհին ևս մեկ անակնկալով հանդես կգա իր երկրպագուներին՝ նոյեմբերի 23-ին Նանան և Տիմուր Տեմիրովը համերգային ծրագրով կլինեն Нежний Новгород-ում:

Emin-NEWS.com-ը երգչուհուն ցանկանում է նորանոր հաջողություններ և լեփ-լեցուն դահլիճներ ու  սպասում նոր անակնկալների, իսկ այդ անակնկալները մենք կներկայացնենք մեր ընթերցողներին:


 

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):