ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

11.11.14

,,ՍՏՎԵՐՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ,, ՖԻԼՄԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ Է ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ,,Ստվերները դրախտում,, ֆիլմի ստեղծագործական կազմը:Ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր՝ Գոռ Վարդանյանը ներկայացրեց ֆիլմը.-,,Ֆիլմը  հայ և ռուս ընտանիքիների մասին է, որոնք տեղեփոխվել են Ամերիկա՝ ժառանգելով մեծ հարստություն:Հազարավոր էմիգրանտներ,  տարված են Ամերիկա գնալու վարդագույն երազանքի մոլուցքով, որվքեր փորձում են հաղթահարել անհաղթահարելին՝ մոռանալով ու ջնջելով իրենց կյանքից այն սկզբունքնեոերը, որոնցով ապրել են մինչ էմիգրանդ դառնալը,,:
Ֆիլմի սցենարի հեղինակ Թագուհի Օհանյանը ասաց, որ ֆիլմը գրելիս տեղյակ չի եղել Գոռ Վարդանյանի նախորդ ֆիլմերի սցենարներին .-,,Սցենարը գրելու համար Գոռը ասաց, որ չմտացեմ, որ  կարող են լինել քննադատություններ ու ֆիլմը լինի այնպիսին, որ այլ տեղ բնակվող մեր հայրենակիցները սիրով նայեն , այլ ոչ թե նախորդ ֆիլմերի պես չցանկանան դիտել,,:
Ֆիլմի գլխավոր հերոսը դրական կերպար չէ, բայց նաև վատ դերով հանդես չի գալիս:Գոռ Վարդանյանը ֆիլմում մարմնավորում է միայնակ հոր:Այս ֆիլմը տարբերվում է մյուս 7 ֆիլմերից և դավում է միջին կարգի ֆիլմերի մեջ: Նկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ -ում:
Emin-NEWS.com-ի այն հարցին ինչպես է կատարվել  դերասանների ընտրությունը Գոռ Վարդանյանը ասաց.-,,Ֆիմի դերասանական կազմին ես եմ ընտրել, քանի որ արդեն ծանոթ էի ֆիլմի սցենարին ես արդեն գիտեի թե ինչ դերասանական կազմ է ինձ անհրաժետ,,:
Ֆիլմը անգլերեն լեզվով է ինչն էլ  խնդիր էր հանդիսանում  դերասանների համար, Թագուհի Օհանյանը ասաց, որ մեծ աշխատաներ են տարվել հայ դերասանների հետ անգլերն լեզվի վարժ իմացության համար ,,Տարվել է բարդ և դժվարագին աշխատանք, որ խոսքը լիներ բարձր  մակարդակի,, նա նաև անկեղծացավ թե ով է իր սիրելի կերպարը ,,Սոս Կարապետյանի կերպարը դժվար է և պատախանատու, ես այդ հերոսին շատ եմ սիրում, իսկ Գոռը ջանք ու եռանդ չխնայեց  կերպարը  ճիշտ կերտելու համար, նա նաև Անգլերենով  շատ լավ փայլեց,,:
,,Ֆիլմի նպատակն է ներկայանալ միջազգային կինոշուկա, որպեսզի ֆիլմը  վաճառվի նաև  տարբեր երկրներում,, ասաց ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար՝ Գոռ Վարդանյանը նա նաև  ասաց, որ ֆիլմի պրեմիերան առաջինն տեղի է ունենալու  Հայաստանում, որից հետ կցուցադրվի նաև ԼՂՀ-ում , իսկ այլ  երկրներում կցուցադրվի միայն այն ժամանակ երբ կկատարվի թարգմանություն:
,,Այն ֆիլմերը որոնք հայեր են նկարահանում,ԱՄՆ -ում դա դիտում են միայն տեղի հայերը, իսկ Ամերիկայում բնակվող այլ երկրների բնակիչները այդ ֆիլմերը ցավոք չեն տեսնում, իսկ պատճառը լեզուն է և սցենարը,, ասաց ֆիլմի դերասան Վրեժ Սսարիբեկյանը, ով բնակվում է ԱՄՆ -ում:
,, Նկարահանվելով Գոռ Վարդանայնի ֆիլմերում կերտելով  կերպարներ  մեծ ճանաչում և փառք տվեց ինձ, իհարկե շատ դժվար է եղել հանդես գալ այդ կերպարներում, իմ կերպարները բացասական  են եղել, շատերը  ինձ չեն սիրել կերպարի համար, իսկ ավելի երիտասարդ սերունդը դրական է արձագանքել այդ ամենին,,.- ասաց ֆիլմի դերասան Հովիկ Թադևոսյանը:
,,Ստվերները դրախտում,, ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա, իսկ  պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 14-ին ,,Մոսկվա,, կինոթատրոնում:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):