ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

25.11.14

ՓՈՔՐԻԿ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ

Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» ներկայացրեց «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի 2014թ.» առաջնությունը, որին մասնակցում էին երգի և պարի բնագավառը ներկայացնող 18 օտարերկրյա պետություններից ժամանած մասնակիցներ, իսկ հայաստանյան մասնակիցները ոչ միայն Երևանից էին, այլ նաև` Արցախից, Գյումրիից, Հրազդանից, Վանաձորից, Վեդիից, Արարատից, Արտաշատից, Մասիսից:

Ժյուրիի կազմը ևս տարբեր ազգերի ներկայացուցիչներից էր կազմվել` Բրազիլիա, Ուկրաինա, Մոլդովա, իհարկե նաև Հայաստան: Մրցույթի կազմակերպիչն էր Արման Ղուկասյանը:

Մասնակիցների ելույթները ներկայցվեն 6 տարիքային խմբերով: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը հանդես գալով 9-12 տարիքային խմբում և զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը` արժանանալով մեդալի և պատվոգրի: Մրցութային փուլի ընթացքում Մերին կատարես 2 երգ՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մրցանակաբաշխության ընթացքում, ժուրիի անդամների որոշմամբ, փոքրիկ Մերիին արժանացրեցին ուղեգրերի: Այսպիսով 2015 թ.-ին Մերի Քոչարյանը Մակեդոնիայում կմասնակցի ,,Բալթյան երկրների գավաթին,, և Բուլղարիայում կայանալիք երգի մրցույթին:

    ,,Շատ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ իմ հայրենիքը արտերկրում և իհարկե անչափ շնորհակալ եմ իմ վոկալի դասախոս Մերի Կարապետյանին,,,-մեզ հետ զորույցում նշում է փոքրիկ երգչուհի՝  Մերին:

Emin-NEWS.com-ը հաջողություն է մաղթում  փոքրիկինմրցույթում և իր հետագա կարիերայի  ընթացքում:



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):