ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

24.11.14

EXCLUSIVE: ԻՆՉՈՒ Է ԼՌՈՒՄ ԵՐԳՉՈՒՀԻ ԼԻԱՆՆԱՆ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Արդեն երկար ժամանակ է ինչ երգչուհի Լիաննան նորություններով հանդես չի եկել:Ինչն է երգչուհու լռության պատճաը Emin-NEWS.com-ին տված բացառիկ հարցազրույցում կանկեղծանա երգչուհի Լիանան:
   ,, Այս տարիների ընթացքում, որ չեմ ներկայացել նոր տեսահոլովակով, ներկայացրել եմ նոր երգեր, իսկ թե ինչու չեմ ունեցել տեսահոլովակ, քանի որ նոր երգերից չեմ կարողանում ընտրություն կատարել, թե որի հիման վրա նկարահանեմ տեսահոլովակ, քանի որ բոլոր երգերն էլ ինձ համար շատ թանկ են,,.- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին:
Իսկ թե ինչու իր տեսահոլովակները հաճախ չեն ցուցադրվում հետուստատեսությամբ երգչուհին ասաց, որ  նորություններով հանդես չի եկել դա է պատճառը, քանի որ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրում են, բայց կան նաև այնպիսի հեռուստաընկերություններ ովքեր չգիտես ինչու չեն ցուցադրում  իր տեսահոլովակները:Նա մեզ հետ զրույցում հերքեց այն  խոսակցությունները, որ երգչուհին հայտնվել է հեռուստաընկերություների այսպես կոչված ,,Սև ցուցակում,, նա նաև մեզ տեղեկացրեց, որ մինչ օրս իր տեսահոլովակները անվճար են հեռարձակվել հայակական հեռուստաընկերություններում:
Իսկ թե ինչու երբեմնի ակտիվ գործունեություն ծավալող Լիաննան, ով մեկ տարում ներակայացնում էր մեկից ավելի տեսահոլովակներ, ինչու լռեց և չներկայացավ տեսահոլովակներով երգչուհին ասաց. -,,Սիրում եմ ամեն ինչ պարզ անել, չեմ ողջունում այնընդհատ տեոսահոլովակներ ներկայացնելը, ես կարծում եմ, կարոտով պետք է սպասեն:Իմ երգերը՝ 2001 թվականի տեսահոլովակներս մինչև հիմա ապրում են, դա լինում է միայն այն դեպքում երբ երգը և տեսահոլովակը սիրված է ու ընդունված,,:
Երչուհին, համագործակցում է ոլորտի լավագույների հետ, ովքեր հաճախ իրենց  գործը անշահախնդիր են անում, նվեր մատուցում երգչուհուն, Լիաննան  մեզ հետ զրույցում հիացմունքով և գոհունակությամբ է խոսում իր ընկերների և գործընկերի մասին, շնորհակալություն հայտնում, որ իր կողքին են  ամեն հարցում:
Լիաննան մեզ հետ զրույցում մեր խնդրանքով ներկայացրեց իր անձնական կյանքը  ,,Ես արդեն չորս տարի է ինչ ամուսնացած եմ իմ ամուսնու՝ Գուրգենի հետ, ով կապ չունի արվեստի հետ, մեր համատեղ կյանքում մեն ունենք մի հրաշք բալիկ՝ Ալենին:Գուրգենին հանդիպել եմ ընկերուհուս ծննդյան օրը ինչն էլ ճակատագրական դարձավ մեզ համար,,:
Առաջիկայում՝ 2015-ին երգուհին կունենա անակնկալներ իր երգարվեստը հավանողների համար մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Լիաննան բացեց առաջիկա սպասելիք անակնկալնների մի մասը.- ,,2015-ին կներկայացնեմ նոր երգեր, ինչպես նաև կլինեն նոր տեսահոլովակծնողներ:Կունենամ տեսահոլովակ ծնողների մասին, այդ երգը կոչվում է ,,Շնորհակալ եմ,, կլինի նաև մի նոր տեսահոլովակ այս անգամ հայրենասիրական երգերի սիրահարների համար, այդ տեսահոլովակ լի է լինելու անակնկալներով:Շնորհակալ եմ բոլոր իմ ընկերներին, այն մարդկանց ովքեր իմ կողքին են, իմ երկրպագուներին առանց որի արվեստում իմ գտնվելը իմաստ չէր ունենա,,:
Թե ինչ նորություններով հանդես կգա երգչուհի Լիանայի 2015-ին մենք կներկայացնենք մեր ընթերցողներին:
Հիշեցնենք, որ Լիաննան հայկական շոու բիզնեսում հանդես է գալիս 1995 թվականից:
Ներկայացնում ենք երգչուհու նոր երգը, որը կարող եք լսել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ZkNfGLX3cro :



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):