ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

9.11.14

ՓՈՔՐԻԿ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՈՒՏՈՎ ԿՏԵՍՆԵՆՔ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀՈՒ ԴԵՐՈՒՄ


11-ամյա երգչուհի Մերի Քոչարյանը, ով հանդիսատեսին հայտնի է որպես երգչուհի, որոշել է զուգահեռաբար զբաղվել նաև հաղորդավարությամբ:
Մերին տարիներ շարունակ հանդես է եկել Հանրային Ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլում։ Փոքրիկը հանրությանը հայտնի է նաև իր անհատական կատարումներով: Մերիի առաջին երգը կոչվում է «Ոնց համոզեմ», որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ: Ապա նա հանդիսատեսին ուրախացրեց իր «Տոնդ Շնորհավոր» երգով:
«2014թ.-ին կատարվեց իմ երազանքներից մեկը. Ես մասնակցեցի Մանկական Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլին և կարող եմ մեծ հպարտությամբ նշել, որ գրավեցի 2-րդ պատվավոր հորիզոնականը»,- պատմում է Մերին: Նշենք նաև, որ Մերին մրցույթին հադես է եկել «Չի կարելի» երգով:
«Մանկական եվրատեսիլից անմիջապես հետո ես առաջարկ ստացա ,,Լայմ,, հեռուստաընկերությունից և հանդիսատեսը ինձ կտեսնի ,,Sweet Baby,, մանկական հաղորդման հաղորդավարուհու դերում: Ես շատ ուրախ եմ և մեծ բավականություն եմ ստանում,- նշում է Մերին: ,,Նկարահանման ընթացքը անչափ հետաքրքիր է. ես տարբեր հետաքրքիր վայրեր ենք այցելում, շփվում եմ հայտնի ու տարբեր ունակությունների տեր երեխաների: Սա մեծ փորձ է ինձ համար»:
Առաջիկայում Մերի Քոչարյանը մասնակցելու է "World Cup of Performing Arts-2014" մրցույթին, որի շրջանակներում հայաստանցի մասնակիցը մրցելու է 10 երկրներից ժամանած փոքրիկ երգիչ-երգչուհիների հետ:
Ամանորյա տոներին ընդառաջ փոքրիկ Մերին տոնական նվեր է մատուցել նաև հանդիսատեսին՝ ներկայացնելով նոր ֆոտոշարք և ,,Նոր տարի,, երգը  այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մերիի պրոդյուսեր Արթուր Քոչարյանը:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):