Օրերս համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ հարսին հրավիրել էին իր-իսկ սեփական հարսանիքին:Այս տեսանյութը ցնցեց համացանը գրանցելով մեծաքանակ դիտումներ:
Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում հարսանյաց հանդեսի մանրամասները, որը զույգը միայն մեզ հետ զրույցում են անկեղծացել:
,,Դեռ գարնանը հերթական հարսանիքին ներկա գտնվելու ժամանակ , կիսվում եմ իմ ընկեր Ավո Ադամյանի հետ այն մասին, որ ցանկանում եմ ամուսնանալ, բայց ոչ այնպես ինչպես որ ընդունված է, ցանկանում են որ այն լինի ոչ ստանդարտ հարսանիք և ժամանակավոր մոռանում ենք շարունակել խոսակցությունը,, մեզ հետ զրույցում պատմում է Հայկը:
Անցնում է մի քանի ամիս...Հոկտեմբերին ներկա գտնվելով հերթական հարսանիքին միքիչ գինովցաց Հայկը հարվածում է սեղանին Ավոյին բացականչում, թե .- ,,Վերջ : Ես ամեն ինչ վերջնական որոշեցի, ամուսնանում եմ...Ավո որ օրն ես ազատ, պարզվեց, որ այդ ազատ օրը նոյեմբերի 6-ն է ու սկսվեց..,,:
Հայկին են միանում իր երաժիշտ ընկերները, որվքեր անշահախնդիր առաջարկեցին իրենց օգնությունները, Հայկը իր ընկերներին պատմում է, որ իր հարսանիքը ցանկանում է ոչ ստնադարտ լինի այլ տարբերվի մյուսներից ,,Այն ինչ պայմանավորվեցի ընկերներիս հետ կարևոր էր, որ այդ ամենը հարսիկը չիմանար և չկասկածեր:Քանի որ որոշված էր և ես ունեի 20-25 օր ժամանակ դիմեցի իմ մոտ ընկեր Բաբկեն Պարսամյանին:Ես և Բաբկենը ունենալով մեծ փորձ արտերկրում միջոցառումներ կազմակերպելու և վարելու յուրահատուկ մտքեր մշակեցինք, որպեսզի օգտագործենք ընդհանուր հարսանիքը ,անակնկալներով լի շոու,, դարձնելու համար:Առաջնային նպատակն էր, որ իմ ապագա կինը անդադար զարմանքից նորոնոր հույզեր ապրի և սցենարը կառուցվեց կանխատեսումների ենթադրությամբ... ,,
Իսկ թե անականկալը որքանով ստացվեց Emin-NEWS.com-ը-ի հետ բացառիկ հարցազրույցում իր տպավորություններով կիսվեց Հայկի հարսնացուն, կինը՝ Մարինան.
,,Խոստովանության ժամանակ ես համոզված էի, որ Հայկը որոշել էր իր եղբոր հարսանիքին այս կերպ ինձ սիրո խոստովանություն անի, որ գեղեցկացնի բարեկամի տոնահանդեսը, գեղեցիկ քայլով:Դրանից հետ ես իսկապես ժամանակ չունեցա խելքի գալու, քանի որ ինձ միշտ հարցեր էին ուղղում, իսկ ես այնքան էլ ,,ճիշտ,, չէի պատասխանում, և հետրաբար մտքովս էլ չէր անցնում աջ ու ձախ նայեի, հասկանալու թե ովքեր են թաքնված դիմակների տակ:Ես նեղվում էի ու ներվայնությունս փորձում էի թաքցնել / Հայկը հենց այդպիսի պահվածք էլ ենթադրում էր իմ կողմից/. բայց...,,:
Այս ամենով չավարտվեց Մարինայի անակնկալը և զարմանքները նրան դեռ ամենակարևոր անակնկալն էր սպասում .- ,,Բայց ... երբ իմ աչքի առաջ դուրս եկան իմ ծնողները ...Գետինը ոտքերս տակից փախչեց.. միայն բնազդաբար /ոչ ուղեղով/ ես կամաց-կամաց հասկացա ինչ է տեղի ունենում /մոտական 5-6 րոպեն/ ինձ թվում էր, որ սա երազ է, և ես եմ կառավարելու իմ արթնանալու պահը,, .- մեզ հետ բացառիկ հարցազրույցում ասաց Հայկ Դուրգարյանի կինը՝ Մարինան:
Շարունակելի...
Շարունակելի...
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):
