ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

12.12.14

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ,,ԳԻՏԵՍ,, ԳԻՔՐԸ ԻՐ ԿՈՐՑՐԱԾ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է

Երգիչ Հարություն Պապիկյանը շուտով կհրապարակի գիրք, որը կոչվում է ,,Գիտես,,:Գիրքը իր կյանքի, սիրո մասին է այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հարությունը, ով նաև տեղեկացրեց, որ մինչ ամանորը կլքի հայրենիքը, իսկ պատճառը .-,,Պատճառը, որ գնում  եմ Հայաստանից, սերն է,,:Դատելով երգչի խոսքերից և քայլերից սերը կարծես փոխադարձ չէ:
Երգիչը Emin-NEWS.com-ին տեղեկացրեց, որ կվերադառնա 2015-ին, բայց միայն տեսահոլովակ նկարահանելու համար:

   Ներկայացնում ենք հատված Հարություն Պապիկյանի ,,Գիտես,, գրքից.
ԳԻՏԵՍ
Գիտես...ու չգիտես
Գիտես, որ սիրում եմ, ինչքան-ը` Չգիտես
Տղամարդն ինչքան ուժեղ պետք ա սիրի ու ինչքան պետք ա Տղամարդ լինի, որ իր Սիրելիին պատկերացնի ուրիշի կողքին, պատկերացնելուց անգամ խելագարվի, բայց հետն էլ ԻՐ երջանկությունն ուզենա, թեկուզ ուրիշի հետ:
դու չկարողացար անգամ խենթումոլոր չարաճճիությունս ներել...իսկ Դու Ինձ ՍԻՐՈՒՄ էիր, ու ոնց էիր սիրում, էն ոնց էիր Սիրում....եթե ես դա մոռանալ չեմ կարող ու չեմ ուզում, Դու ոնց կարող ես ՄՈՌԱՆԱԼ...Դու ինքդ Քեզ կարող ես մոռանալ? եթե ինքդ Քեզ մոռացել ես, հիմա ում ՍՐՏՈՎ ես ուրիշին <<Ես քեզ սիրում եմ>> ասելու...ում աչքերով ես ժպտալու ուրիշ մեկին..... հենց Ուրիշ-ին: Որովհետև Քոնը` քո ԻՍԿԱԿԱՆԸ, ՄԵԿՆ էր ու ՄԻԱԿԴ....ԳԻՏԵՍ ու ինձանից էլ լավ գիտես: Դու հո չէիր կարող ՍԵՐԴ իմ առաջ կեղծել: Իսկ հիմա Ես իմ ԳԱՆՁ-ին Իր ցանկությամբ թողնում եմ ՈւՐԻՇ-ին ու հեռանում:
...աստվածային պատկերդ թողնում եմ Հիշողությանս հավերժին ի պահ ու անդարձ հեռանում: Ես գնում եմ Քեզանից, որ ԱՊՐԵՄ...որ Ապրես: Որ դեռ ապրեն մեր անմոռանալի սիրո ՕՐԵՐԸ, պահերը, ժամերը, վայրկյանները..իմ ու քո հոգում: ես հեռանում եմ, որ առավոտներս էլ չսկսեմ անիմաստ կետից....երբ ՍԻՐՏՍ ձեռքիս մատները տանում է հեռախոսիդ համարների վրա, իսկ միտքս ասում է...թո'ղ, որովհետև Տիրուհին լրիվ ուրիշի զանգին է սպասում...
ես հեռանում եմ, իսկ Դու ՀԻՇԻՐ, որ ուր էլ գնամ, ում էլ հանդիպեմ ապագայիս ոլորաններում, կյանքիս ամենանվիրական բառը մնալու է....ԳԻՏԵՍ....որպես անմար ՓԱՐՈՍ.
ու նույնն էլ Դու..ում էլ սիրելու լինես, ումից էլ լսես ՍԻՐՈ ամենաշռայլ խոստովանանքները, մեկ ա, էլի Սիրտդ կամքիցդ անկախ փնտրելու է ԳԻՏԵՍ-ը.. միայն ԻՄՆ ու ՔՈՆԸ...միայն ՄԵՐԸ....լսում ես?-ՄԵՐԸ....
ու Դու դա ԳԻՏԵՍ:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):