ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

14.12.14

ՄՈԴԵԼ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ,,ԳՐԱՆ ՊՐԻ,,-Ի


Ավարտվեց ՙՙMister Facebook Universeՙՙ իսկ այս տարվանից ,,Mister Fashion Beauty Universal,,  միջազգային վիրտուալ մրցույթի եզրափակիչ փուլը եւ լավագույն հնգյակում հայտնվեցին Շրի Լանկայի,Մեքսիկայի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Պորտուգալիայի ու Հայաստանի ներկայացուցիչները: Արդյունքում ,,Միստեր Ֆեյսբուք Տիեզերք 2014,, տիտղոսը վաստակեց Հայաստանը ներկայացնող մասնակիցը`Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել Դավիթ  Ղարիբյան` արժանանալով ,,ԳՐԱՆ ՊՐԻԻ,,:
    Ի դեպ, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 111 երկիր, որից ընտրվեց 50 Միստեր, ապա հաջորդ փուլ անցան 25-ը, այնուհետեւ 15-ը եւ որոշվեց լավագույն հնգյակը: Հիշեցնենք, որ ,,Միստեր Ֆեյսբուք Տիեզերք,, միջազգային մրցույթը կարճ ժամանակում դարձավ հանրահայտ ոչ միայն օնլայն տիրույթում, այլեւ ռեալ կյանքում: Այն ստեղծվել է 2008 թվականին, որի նպատակն էր ընտրել սոցիալական ցանցերի առավել հայտնի ու մոդելային կեցվածք ունեցող տղամարդկանց: Այսպիսով` հենց նույն թվականին արդեն այս մրցույթին մասնակցում էր 50 երկիր: Իսկ արդեն 2014-ին մասնակից երկրների թիվը հասավ մինչեւ 111-ի: Հավելենք նաեւ, որ կան երկրներ, որոնք  ընտրում են իրենց մասնակցին եւ կան երկրներ էլ, որտեղից կազմակերպիչներն են ընտրում մասնակցին ու առաջարկում փորձել ուժերը մրցույթում: Եվ, իհարկե, անդրադառնանք ամենակարեւորին` մրցանակներին: Այս մրցույթում հաղթող ճանաչված ,,Միստեր Ֆեյսբուք Տիեզերքը,, կստանա համաշխարհային գովազդ, ֆոտոսեսիա եւ մի շարք միջազգային լրատվամիջոցներում հարցազրույցներ ու գովազդային հոլովակներում նկարահանումներ: Մրցույթի ամփոփումը տեղի կունենա Պորտուգալիայում:

Emin-NEWS.com-ը շնորհավորում է Դավիթին մաղթելով նորանոր հաջողություններ: