ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

3.12.14

ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ,,ՆՎԵՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ,, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Դեկտեմբերի 7-ին Երևանի Նկարիչների տան միության շենքում /Աբովյան 16/ կմեկնարկի ,,Նվերների աշխարհ,, ցուցահանդես-վաճառքը: Ներկայացվելու են ժող. վարպետների աշխատանքներ, զարդեր, բույսեր, կոսմետիկա, մոմեր, տոնածառի խաղալիքներ և այլ ամանորյա պարագաներ, որոնք թույլ կտան յուրաքանչյուրիս տոնն էլ ավելի օրիգինալ դարձնել: Ցուցահանդեսը իր դռները բաց կպահի 10.00-ից մինչ 20.00-ն: Նախատեսվում են նաև միջոցառումներ երեխաների համար, որոնց կուրախացնեն ոչ միայն սիրված հերոսները, այլ նաև... Դե, դա արդեն թող անակնկալ մնա: ,,Դրսում բազում անգամներ մասնակցել եմ ցուցահանդեսների: Սակայն ցավով գիտակցել եմ, որ հայ վարպետը հնարավորություն չունի լինելու տեսանելի կամ լսելի: Այդ է պատճառը, որ որոշել եմ կազմակերպել նման ցուցահանդես,,. - պատմում է մտքի հեղինակ և կատարող Իկա Միլիթոսյանը: Նրա փոխանցմամբ՝ մասնակցելու են ոչ միայն արդեն երկար տարիների փորձ ունեցող վարպետներ, այլ նաև սկսնակներ: ,,Իսկ ամենակարևորը, որ մարդիկ կկարողանան հենց արտադրողից գնել ամեն ինչ,, , - հավելեց Իկան: Այսպիսով, եթե ցանկանում ենք գալիք տոները դարձնել անմոռանալի, զարդարել մեր օջախներն յուրովի և, ինչու չէ, գտնել օրիգինալ նվերներ, այցելենք այս տոնավաճառը:


Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):