ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

31.12.14

ՄՈԴԵԼ՝ ԷՄԻԼ ՄԱՐԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

 Emin-NEWS.com-ը իր ընթերցողներին է ներկայացնում մոդել՝ Էմիլ Մարկի ամանորյա շնորհավորանքը.

 ,,Ի՛մ պաշտելի մամ ու պապ ջաներ, չքնա՛ղ քույրս, անփոխարինելի՛ ընկերներ, սիրելի՛ հարազատներ, երկրպագուներ և ուղղակի բարի՛ մարդիկ, շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ նոր, այդքան սպասված տարին, ցանկանում բազում իղձեր ու դրանց իրականացում։ Մաղթում եմ ձեզ սիրել այն, ինչ կարելի է սիրել և մոռանալ այն, ինչն անհրաժեշտ է մոռացության մատնել։ Ցանկանում եմ անսպառ սեր, կիրք, երբեմն նույնիսկ լռություն։ Թող արթնանալիս թռչունների երգն ու երեխաների կենսուրախ խինդն անպակաս լինեն ձեր ականջներից։ Շատ կուզենայի, որ էլ ավելի շատ հարգեինք մյուսների տարբեր լինելը, քանզի յուրաքանչյուրի արժեքը բացահայտման է ենթակա։ Ցանկանում եմ, որ դիմադրենք մեր
դարաշրջանին հատուկ անտարբերությանը, ագահությանը, բիրտ ու ամբարտավան լինելուն, բացասական երևույթների դրսևորմանը։ Լինելով օտարության մեջ էլ ավելի շատ եմ կարևորում ձեր գոյությունը երկրի վրա, կարոտում եմ ձեզ, սիրում․․․
Հատկապես ցանկանում եմ, որ երջանիկ լինեք, արդարև, երջանկությունն է մեր բոլորիս ճշմարիտ ճակատագիրը։ Թող Աստված պահապան լինի բոլորիս։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Ձեր Էմիլ Մարկ,,:



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):