Emin-NEWS.com-ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների 2014-ի ամփոփումները և 2015-ի սպասելիք նորությունները:Այս անգամ ներկայացնում ենք երգիչ՝ Վիգեն Ահարոնյանի ամփոփումը և 2015-ի առաջին հարցազրույցը, որը երգիչը բացառապես տվել է Emin-NEWS.com-ին:
Վիգենը մեզ հետ զրույցում ասաց, որ 2014-ին գրեթե բոլոր երազանքները և նպատակները կատարվել են, իսկ ինչը, որ չի կատարվելը ուրեմն դա ի վերուստ էր այդպես տրված եղել:
Երգիչը մեզ հետ զրույցում ամփոփեց 2014 թվականը.-,,Բավականին հագեցած էր 2014-ը, նոր երգեր ձայնագրեցի, բազմաթից բարեգործական համերգների եմ մասնակցել և 2014-ին արժանացա ,,Զինվոր հայրենյաց,, մեդալի՝ Մարգարիտա Խաչատրյանի կողմից, եղել են նաև տարբեր մրցանակներ,,:
2015-ը` Վիգեն Ահարոնյանի երկրպագուների համար լինելու են բազմաթիվ անակնկալներ, սպասվում է նաև` տեսահոլովակներ .-,,2015-ին երկու տեսահոլովակ կնկարահանենք, հիմա ընդանում են այդ երգերի գործիքավորման աշխատանքները, և այդ հարցում ինձ շատ է օգնում իմ տաղանդավոր ընկերը՝ Արման Էլբրտը, ով նաև հանդիսանում է իմ՝ երաժշտական պրոդյուսերը շատ շնորհակալ եմ որ աշխատում եմ իր հետ,,:
Emin-NEWS.com-ի հետ զրույցում Վիգենը ասաց, որ հավատում է ամանորյա հրաշքին .-,, Միանշանակ հավատում եմ ամանորյա հրաշքին, որովհետև հենց այս տարի՝ նոր տարվա գիշերը հրաշք կատարվեց իմ և ընտանիքիս համար չհավատալ չեմ կարող,, - Emin-NEWS.com-ի հետ զրույցում ասաց Վիգեն Ահարոնյանը ով նաև շնորհավորեց բոլորի՝ Ամանորը և Սուրբ Ծնունդը .-,,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում հայ ազգին՝ առողջություն, երջանկություն, թող 2015 թվականը լինի նոր հաջողություններ նոր ձեռքբերումներ սիրո և երջանկության տարի, իմ հայ զինվորին մաղթում եմ խաղաղ ու բարի ծառայություն, իսկ մեր մայրերին համբերություն, առողջություն և միշտ լինեն մեր կողքին, շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ,,;
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ