ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

23.1.15

ՈՎ Է ԵՐԳԻՉ՝ ՍԱՐԳԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՉՍՊԱՍՎԱԾ ՆՎԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ /ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ/

Երգիչ՝ Սարգիս Առաքելյանը, ով բնակվում է՝ Գերմանիայում այսօր՝ հունվարի 23-ին նշում է ծննդյան տարեդարձը:
Emin-NEWS.com -ը  ներկայացնում է երգչի բացառիկ հարցազրույցը:

Ինչ անակնկալներ եք ստացել ծննդյան մեկնարից;
Ամենամեծ անակնկալ, որ ստացել եմ, որին չէի սպասում առտավոտյան էր, երբ թակեցին դուռը ու երկու մարդ ձեռքները մեծ արկղ, որը հազիվ էին բռնել:Ճիշտն ասած չպատկերացրեցի ինչ էր և ում կողմից, հետո հասկացա, որ էլեկտրոնային ռոյալ է, ինչը ինձ այստեղ շատ պետք էր ստեղծագործելու համար, ես ինքս էլ մեծ անակնկալի եկա, հետ իմացա, որ նվիրել է մի գերմանացի կին, ով միշտ ներկա էր իմ համերգներին և շատ հավանել էր մեր հայկական երաժշտությունը:

Չսպասված մաղթանքը և նվերը, որն է եղել.
    Մաղթանքերը շատ են եղել և բոլոր մաղթանքներն էլ շատ թանկ էին ինձ համար, բոլոր իմ սիրելի ընկերներից, հարազատներից, երկրպագուներից որոնց համար շատ շնորհակալ եմ և ուրախ անչապ:

Ինչ երազանքներ և ցանկություններ ունեք որ չեն կատարվել և կցանկանայիք, որ այս տարի կատարվեր:
   Իմ հիմնական երազանքներն կատարվել են, բայց ես ամեն օր  աղոթում ու երազում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում և փոխվեն մարդկանց սրտերը դեպի բարին և լավը:Ես գիտեմ եթե մի բան ցանկանում և երազում ես ու աշխատում այդ ուղղությամբ՝ Աստված անպայման իրականացնում է, որովհետև անհնարին ոչինչ չկա, երբ կա սերը  ու համբերությունը:

Ում հետ եք անցկացնելու  երեկոն:
   Ծննդյանս տարեդարձին կլինեն ընկերնես որոնք այստեղ են, ցավոք ոչ բոլոր ընկերներս են այստեղ և ես էլ շատ կցանկանայի որ իրենք լինեին իմ կողքին և ես էլ լինեի Հայաստանում, բայց ցավոք այսօր այդ ցանկությունս չիրականացավ:

Ըստ Ձեզ, որն է երջանիկ լինելու Ձեր գաղտնիքը:
  Ըստ ինձ երջանկությունը շատ քիչ բանի մեջ է, պարզապես մենք չենք հասկանում և չենք գիտակցում, երբ երջանկությունն ուղղակի մեր կողքն է:

Մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում՝ Սարգիսը ասաց, որ շատ ուրախ և երաջանիկ է, որ իրեն սիրում և սպասում են իր կատարած աշխատանքերին.-,,,Շնորհակալ եմ նաև իմ ծնողներին՝ մայրիկիս անսպառ սիրո և ճիշտ դասիարակության համար և առիթից օգտվելով ուզւում եմ ասեմ, որ իրեն անչափ կարոտ ել ու շատ եմ սիրում:Իսկ ամենամեծ շնորհակալությունն Աստծուց, որ գիտակցում եմ իր գոյությունն ու ներկայությունն իմ կյնաքում, որն անփոխարինելի է ամեն ինչից,,- մեզ հետ զրույցում ասաց հոբելյարը՝ Սարգիս Առաքելյանը:

Emin-NEWS.com-ը շնորհավորում է երգչին, մաղթելով նորանոր հաջողություններ:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):