ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

19.2.15

EXCLUSIVE: ,,ՆՈՅԱՆ,, ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԻՐ ԱՆՑԱՑ ՈՒՂԻՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Ռուսատանում և աշխարհում մեծ ճանաչում վայելող` ,,Նոյան ,, պարային համույթը, որի տնօրենն է ազգությամբ հայ` Մանուկ Օհանյանը մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ներկայացնում է խմբի և իր անցած ուղին և սպասելիք անակնկալները:

Կխնդրեմ ասեք երբ է ստեղծվել` ,,Նոյան,, պարային համույթը.
  -Խումբը ստեղծվել է 2010-թվականին:Աշխատել եմ տարբեր պարային խմբերի հետ, որպես` պարուսույց:Այդ ընթացքում հասկացա, որ արդեն պարտադիր պետք է ստեղծեմ պարի իմ դպրոցը և ցանկությունս այնքան մեծ էր, որ մենք արդեն հինգը տարեկան ենք:
Վերհիշելով Նոյան Տապանի պատմությունը ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ անվանել` ,,Նոյան,, պարային համույթ` օտար հողի վրա:






















Ինչ ձեռքբերումներ եք ունեցել:
  -Ունեցել ենք մի շարք շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում:Համերգային շրջագայությունների ընթացքում արժանացել ենք` վկայականների, մեդալների, գավաթների և այլ մրցանակների, դրանցից լավ ձեռքբերումներ չէր կարող լիներ` այս հինգ տարիների ընթացքում:
Շուտով Ձեր համույթի տարեդարձն է ինչ անակնկալներ է սպասվում:
  -Դա արդեն ավանդույթ է դարձել:Ամեն տարի նշում ենք մեր տարեդարձը և մեր կողքին են նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից` Արսեն Սաֆարյանը, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Արման Հովհաննիսյանը, Աիդա Սարգսյանը, Սամվել Գրիգորյանը, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Արամ Mp3, Միհրան Ծառուկյանը և այլոք:Կարող եմ ասել, որ սիրով են հյուրընկալվել ` Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու մեր տոնին:

Ինչ նորությունների սպասենք առաջիկայում:
  -Մենք հիմա պատրաստվում ենք տոնել մեր հինգերորդ տարին և համերգը նվիրվելու է ,,Հայոց ցեղասպանության,, 100-րդ տարելիցին:Ամբողջությամբ առաջին բաժինը բեմադրություն է լինելու պատմություն եղեռնի մասին, իսկ երկրորդ բաժինը հյուրե են լինելու, դրա մասին 
կբարձրաձայնեմ մի քիչ ուշ, որպիսի անակնկալ լինի:


Զբաղվածությունս  շատ մեծ է, որովհետև շատ երկար ժամանակ եմ տրամադրում  պարապմունքներին, բայց դա չի խանգարում, որ շփվեմ նաև ինձ հարազատ մարդկանց հետ, առօրյաս շատ հագեցած է:

Մանուկը մեզ հետ զրույցում ասաց, որ հույսով է որ շուտով կհանդիպենք Երևանում` մենահամերգով:
Հիշեցնենք, որ մայիսին 10-ին  կլինի   ,,Նոյան ,, պարային համույթի 6-րդ տարելիցի համերգը, որի հատուկ հյուրը կլինի երգչուհի` Եվա Ռիվասը: 














Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):