ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

23.2.15

EXCLUSIVE: ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ԳԵՂԵՑԻԿ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք երգչուհի` Հասմիկ Խաչատրյանը շուտով հանդես կգա նոր տեսահոլովակով, որը նկարահանվել է` ,,Չկա ոչինչ,, երգի հիման վրա:
Emin-NEWS.com-ի հետ զրույցում երգչուհին ասաց, որ արդեն սկսվել են տեսահոլովակի մոնտաժման աշխատանքները:
,,Տեսահոլովակը իմ երկրպագուների և երգարվեստը հավանողների դատին կհանձնեմ գարնան սկզբին:Այժմ տարվում են մոնտաժային վերջին աշխատաները,,- մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց երգչուհի` Համիկ Խաչատրյանը:
Տեսահոլովակում գլխավոր հերոսի կերպարում հանդես է  եկել դերասան` Լևոն Այվազյանը, ով իր դերը հիանալի է կատարել այս մասին մեզ ասաց` Հասմիկ Խաչատրյանը, ով նաև մեզ հետ զրույցում բացեց  մի գաղտնիք -,,Նախատեսվում է նոր տեսահոլովակի նկարահանում ևս, որում հանդես կգա նաև ` Լևոն Այվազյանը, իսկ թե խոսքը, որ երգի և տեսահոլովակի մասին է դեռ չեմ ցանակնում բացել գատնիքը միայն կասեմ, որ այն լինելու է յուրահատուկ և բացառիկ իր տեսակով:Սպասելիք տեսահոլովակը կլինի սիրային գեղեցիկ պատմություն, որը կունենա գեղեցիկ ավարտ,,:
Իսկ թե ինչ տեսահովակ սպասենք մինչ տարեվերջ երգչուհին գաղտնի է պահում, բայց այն, որ արդեն նկարահանվել է սիրային գեղեցիկ տեսահոլովակ դա փաստ է. ,,Չկա ոչինչ,, տեսահոլովակում գլխավոր հերոսին մարմնավորած դերասան` Լևոն Այվազյանը անկեղծացավ թե ինչ է ապրել տեսահոլովակի նկարահանման հրապարակում.-,, Հասմիկի և  տեսահոլովակի նկարահանման ողջ անձնակազմի հետ աշխատելիս մեծ բավականություն ապրեցի, պրոֆեսիոնալ աշխատանք և իհարկե հաջողված տեսահոլովակ, որը  յուրաքանչյուր անգամ դիտելիս կտեսնենք մեզ տարբեր տեսարանում:Առաջին անգամ եմ աշխատում` Հասմիկի հետ և կարող եմ  ասել, որ այս տեսահոլովակը իմ լավագույն   դերերից մեկն է եղել, որի հերոսին կերտել եմ իր մեջ տեսնելով ինձ հետ կապող ինչ-որ  մի մաս,,- մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց տեսահոլովակի գլխավոր դերակատար, դերասան` Լևոն Այվազյանը:
Emin-NEWS.com-ը առաջիկայում կներկայացնի նաև դերասանի հարցազրույցը, ինչպես նաև` Հասմիկ Խաչատրյանի տեսահոլովակի նորությունները:



Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):