ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

14.2.15

EXCLUSIVE: ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ, ԿՅԱՆՔԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՍ ԱՅԼ ԱՉՔԵՐՈՎ ՆԱՅԵԼ

Սիրո տոների կապակցությամբ Wedding.am-ը բոլոր երիտասարդների համար մեծ նվեր է պատրաստել, և այսօր ներկայացնում է հարցազրույց համահայկական սեր վայելող երգիչ Միհրան Ծառուկյանի հետ: Ինչպե՞ս է նշում սիրելի երգիչը սիրո տոները, արդյո՞ք նրա սիրտը զբաղված է, ինչպիսի՞ աղջիկ կարող է լինել նրա կողքին և ստացած ամուսնության առաջարկների մասին կարդացեք ստորև:

-Ո՞ր տոնն է առավել նախընտրում նշել Միհրան Ծառուկյանը` Սուրբ Սարգի՞ս, թե Սուրբ Վալենտին:
  ,, Ես ավելի կողմ եմ Սուրբ Սարգսի տոնին, զուտ այն պատճառով, որ մեր հայկականն է. առաջինը Սուրբ Սարգիս, հետո Սուրբ Վալենտին: Շատ ուրախ եմ, որ հայերիս մոտ Սուրբ Սարգիսն է արդեն շատ ակտիվ տոնվում, քան` Վալենտինը: Իսկ Սուրբ Վալենտինը ավելի շատ եվրոպական տոն է, սիրահարներին նվիրված գեղեցիկ տոն,,:
-Ինչպե՞ս եք նշում սիրո տոները:
  ,,Այս տարի Սուրբ Սարգսի տոնին Հայաստանում չէի և մի փոքր պասիվ մասնակցություն եմ ունեցել, Վալենտինին նույնպես բացակայելու եմ: Սակայն որտեղ էլ որ լինեմ, ինչ-որ ձևով տոնվում են այդ օրերը, և պարտադիր չէ սիրահարված լինել: Պարզապես ընկերներով տոնում ենք սիրո տոնը: Եթե ընկերներից մեկն էլ սիրահարված լինի, միանում ենք, միասին տոնում,,:

-Սիրահարված ընկերները դիմո՞ւմ են Ձեր օգնությանը աղջկա սիրտը գրավելու համար:
  ,,Այո, բազմիցս եղել է, օգնել եմ: Դա, իհարկե, սիրով ես անում և ինձ համար էլ հետաքրքիր է,,:

-Չե՞ք հավատում սեր առաջին հայացքից երևույթին:
  ,,Կարծում եմ՝ առաջինը սիրահարվածությունն է, որը հետո վերածվում է սիրո: Սիրելու համար ժամանակ է պետք, որ հասկանաս` իսկապես սիրում ես այդ մարդուն: Կարճ ժամանակահատվածում դժվար է ասել՝ վերջ սիրում եմ,,:
-Ինչպե՞ս եք վերաբերվում աղջկա կողմից արվող առաջին քայլին:
  ,,Ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան, բայց, գտնում եմ, որ ավելի գեղեցիկ կլինի, որ աղջիկը հասցնի նրան, որ տղան էլ սիրահարվի, նոր այդ առաջարկությունը անի: Բայց եթե ուղղակի անծանոթ տղայի կամ պարզապես ծանոթի վերցնես ու առաջարկություն անես, դա անընդունելի է: Կարծում եմ՝ աղջիկը կարող է այնպես անել, որ տղան էլ զգացմունք ունենա և աղջկա հանդեպ անտարբեր չլինի,,:

-Սիրո խոստովանություն երբևէ արե՞լ եք, կպատմե՞ք առաջին սիրո մասին:
  ,,Առաջին սերը եղել է դպրոցական տարիքում մինչև ուսանողություն: Սիրո խոստովանություն, իհարկե, արել եմ,,:

-Հանուն սիրո ի՞նչ խենթությունների, անակնկալների եք պատրաստ, Ձեզ ռոմանտիկ համարո՞ւմ եք:
  ,,Այո, կարծում եմ` ռոմանտիկ եմ: Կփորձեմ և փորձում եմ այնպես անել, որ երջանիկ պահեր պարգևեմ, ուրախացնեմ: Պետք է իմանաս` կողակիցդ ինչից ավելի կերջանկանա, և փորձես այդ ամենը իր համար կատարել,,:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: