ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

24.4.15

ՍԻՐՈՒՇՈՅԻ` ,,ԿԳԱ ՄԻ ՕՐ,, ՑՆՑՈՂ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՆՎԻՐՎԱԾ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Երգչուհի` Սիրուշոն` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է` ,,Կգա մի օր,, երգի հինման վրա:
Երգի երաժշտության  և անգլերեն խոսքերի հեղինակը` Սիրուշոն է, հայկական  բառերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը` Վաչե Տեր-Եղիազարյանի, միքսը` Հմայակ Ռոստոմյանի /Ardini Studio/, տեսահոլովակի օպերատորն ` Արտյոմ Աբովյանը, դիմահարդարումը` Aga Makeup Studio, ոճը` Սեդրակ Ղամբարյանի:
Երգչուհին իր ֆեյսբուքիան պաշտոնական էջում տեսահոլովակը տարածելիս հանդես է եկել հետևյալ գրառումով:
,,Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: ,,Լոռվա երեք ոտք,,-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար: Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ: Ոչ միայն երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները և այլն: Այսպիսինն եմ ես, այսպիսինն է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել: Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի ,,անտարբեր,, մարդկանց: 
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ միասին իրականացրինք այս աշխատանքը,,:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):