ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

22.5.15

ԵՐԳԻՉ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ /ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՇԱՐՔ/

,,tv ալիք,,  շաբաթաթերթը օրեր առաջ հարցազրույց է ր պատրաստել  երգիչ` Հովհաննես Բաբախանյանից,   որտեղ անրադարձել էին երգի վերջին զանգի պատմության, որը տարբերվում է մյուսներից:


Emin-NEWS.com-ը ներկայացոնւմ է` ,,tv ալիք,, -ի հարցազրույցը երգչի հետ:

 Երբ ասում են ,,վերջին զանգ,, առաջնային ի՞նչ էմոցիաներ, ապրումներ, ինչ հիշողություններ ես ունենում:
 ,,Երբ ասում են ,,Վերջին Զանգ,, ,արագորեն աչքիս առաջ է գալիս դպրոցական կյանքի վերջին օրերը ,վերջին հաշված ժամերը,կազմակերպչական հաճելի լարվածությունը,որը էլ չի կրկնվելու:Անբացատրելի ու անպատմելի մի զգացողություն է առաջանում,որը միշտ ուղեկցում է ինձ,ամեն անգամ,երբ ասում են ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ...դա այն օրն է,կյանքի այն երջանիկ օրերից մեկը,երբ դու չգիտես արտասվես թե ուրախությունից պար գաս:Այդ օրն ես հասկանում,թե ինչպես է աստիճանաբար բարդանալու քո ուղին:Կարծում եմ այդ օրերին ամեն ոք յուրովի կարոտով է լցվում,աշխարհն մի պահ լուսավոր է դառնում,երբ հերթական վերջին զանգն է ղողանջում դպրոցներում.... ,,

 Հիշում ես այդ օրը ի?նչ էիր հագել եւ միջոցառումից ինչ էր քեզ >վստահված> ասելու կամ երգելու: 
 ,,Ընդհանուր որոշում էր կայացվել,որ պետք է տղաներս այդ օրը միանման կոստյումներ հագնեինք,միանման վերնաշապիկներով..իսկ աղջիկները ունեին իրենց նախապես կարված միանաման համազգեստները...Ես ամիսներ առաջ արդեն իսկ որոշել էի որ պետք է սպիտակ կոստյում հագնեմ....դա իմ խառնվածքից էր բխում և յուրահատկությունից...թեպետ դասղեկը վերջին զանգի արարողությունից օրեր առաջ վերջնական հարց ու փորձ արեց,թե արդյոք պարաստ են մեր մուգ կապույտ կոստյումնները,բոլոր տղաներս ասեցինք այո,այդ թվում նաև ես ))))) Իսկ արդեն Վերջին զանգի օրը երբ պարզ դարձավ իմ կատարած ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ,արդեն ուշ էր...սիրելի դասղեկս ոչինչ չասեց...խեղճ կինը մեր ձեռքը կրակն էր ընկել...մեզ շատ եր սիրոււմ )) Հետաքրքիրն այն էր նաև,որ քաղաքում ոչ մեկին չտեսա այդ օրը սպիտակ կոստյում հագին ))) Միջոցառման համար ինձ վստահված եր երաժշտական մասը ապահովելը,երգերի ընտրություն,տեքստերի փոփոխություն և այլն... ,,

Ձեզ մոտ էլ այսպես որ այդ առավոտյան անպայման պետք է ավտոմեքենայով գայիք աղջիկների ետեւից եւ նրանց բերեք դպրոց .... 
 ,,Այո..դա նույնպես նախօրոք պլանավորած էր,թե տղաներից որ մեկը ում պետք է առավոտյան մեքենայով ուղեկցեր դեպի դպրոց...բոլորն ուզում էին դասարանի ավելից աչքի ընկնող և գեղեցիկ աղջիկներին ուղեկցել,դա այդ տարիքում բնական էր.....Քանի որ այդ ժամանակ ավտոմեքենա վարել դեռ չգիտեի,երջանկահիշատակ ավագ եղբորս ընկերները իրենց պուչիկներով զարդարված ավտոմեքենաներով եկան և ինձ ու իմ 4 դասնկերուհիներին ուղեկցեցին դեպի դպրոց.... ,,

 Ի՞նչ եք արել միջոցառումից հետո, ուր եք գնացել եւ կիկին այդպես անընդհատ բղավում էիք` ասենք  ,,10,,-ի բ կամ գ: 
 ,,Միջոցառումից հետո գնացինք եկեղեցի,իսկ հետո տներով,որպեսզի մի քիչ հանգստից հետո գնայինք կենտրոն զբոսնելու և Վերգին Զանգին նվիրված համերգին մասնակցելուհամար ,որը այդ տարի տեղի էր ունենալու ազատության հրապարակում...առհասարակ այդ օրը շատ շրջանավարտներ և դասարաններ հավաքվում են ինչ որ տեղ «փոքրիկ» քեֆ են անում...բայց մեր 10-ի Դ դասարանը քեֆ չարեց և ավարտեց օրը ազատության հրապարակում...հոգնած,բայց ուրախ,տխուր,բայց երջանիկ ...աղջիկներից շատերը լացում էին որ արդեն գնում ենք տուն..չէին հաշտվում օրվա ավարտի մտքի հետ........ավաղ,անցան այդ օրերըը /Իմ վերջի զանգի օրը և ամսաթիվը 25.05.07/,,:


 Միջադեպեր եղել են այդ օրը?
 ,, Ի ուրախություն մեզ,միջադեպեր չգրանցվեցին....միայն սկզբից եղանակն էր ամպամած,մռայլ,որը անմիջապես մեր տրամադրության վրա էր ազդում...իհարկե հետո բարեբախտաբար բացվեց եղանակաը...Այդ տարի դպրոցի դահլիճն էին վերանորոգում,որը ցավոք սրտի համընկավ մեր վերջին զանգի օրերի հետ...ստիպված դասարանում անցկացրեցինք միջոցառումը.... ,,

 Մենք բոլորս ամենայն լրջությամբ ենք պատրաստվում մեր ավարտական երեկոյին, հիշում ես? կոստյում հագել ես եւ ձեր դասարանի աղջիկներից ով է քեզ զարմացրել հիացրել իր արտաքին տեսքով: 
 ,,Կոստյում չեմ հագել այդ օրը...փոխեփոխ հագել եմ վերնաշապիկ և կարճաթև վերնազգեստ...վերնաշապիկս հատուկ այդ օրվա համար նվիրել եր հարևանս,ով առևտրական է և մի քանի օրինակ որպես նորություն բերել էր Երևանում վերավաճառելու....Բոլոր աղջիկներն էլ փայլում էին այդ օրը..մեկը մեկից նուրբ,մեկը մեկից գեղեցիկ,,:

Հիշում ես ինչպիսին էր տրամադրությունդ , ում հետ ես պարել, եւ որն է եղել ամենահուզիչ պահը ավարտական երեկոյի: 
 ,,Տրամադրությունս շատ բարձր էր,տոնական...պարել եմ գրեթե բոլորի հետ...իմ երգերով ուրախություն եմ պարգևել նրանց....խաղեր ենք խաղացել,երգել,պարել,,հիշել անցած գնացած դպրոցական օրերերը....ամենահուզիչ պահը թերևս դատարկ գինու շիշն էր,որի մեջ բոլորիս ստորագրությամբ թուղթ տեղադրեցինք և պայման կապեցինք,որպեսզի 10 տարի անց նույն քանակով ու որակով հավաքվենք և բացենք գինու շիշը.......ամենավերջում,երբ որոշել էինք սպասել և գնալ կասկադ դիմավորելու լուսաբացը,բոլորը արդեն քնել էին ուժասպառ եղած... ,,



Կա մի երգ, որը ասոցացվում է այդ օրվա հետ:
 ,,Անշուշտ դա Թաթայի վերջին զանգին նվիրված հայտնի ու սիրված երգն է,որը մեկ-երկու տարի էր ինչ ասպարեզ եր դւորս եկել......ինչպես նաև իմ նոր «Մեղավոր Գարուն» երգի հիման վրա փոփոխված տարբերակը,որը հեռավոր 1995 թվականին լուսահոգի եղբայրս է երգել իրենց վերգին զանգին...ես հենց նրանից եմ լսել ու սովորել այդ երգի թե մայր տարբերակը և թե իր կողմից փոփոխված վերջին զանգ-յան տարբերակը,,:

 Եթե ժամանակի մեքենայի շնորհիվ հնարավորություն ունենայի ետ գնալու, ի՞նչ կանեիր, ինչպե՞ս կանցկացնեիր, կամ ի՞նչը կցանկանայիր փոխել այդ անցկացրած օրերի մեջ:
 ,,Միմիայն նորից վերապրել այդ օրերը,,առանց որևիցե փոփոխությունների....արժեր մարդ նորից ծնվեր ու նորից տեսներ այդ անհոգ ու երջանիկ տարիները,պարզ ու շիտակ դպրոցական ընկերությունը...առաջին նորաթուխ սերը դպրոցական,սիրո աջաջին հուզումները... ,,