ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

12.5.15

EXCLUSIVE: ,,ԱՆՀԱՅՏ ՀԱՍՑԵ,, ԲԱՑԱՌԻԿ ՌԵԱԼԻՔԻ ՇՈՈՒ-Ի ՈՒԹԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայիսի 15-ից նոր հեռուստանախագիծ է մեկնարկում՝ ,,Ա Թի Վի,, հեռուստաընկերության եթերում:,,Անհայտ հասցե,, այսպես է կոչվում այն նախագիծը, որին մասնակցում են հայկական շոու բիզնեսի սիրված աստղերը,:Ութը մասնակից ովքեր կպայքարեն լավագույնի համար:Երկու ամիս ապրելով հայկական լեռներում, անտառներում` հաղթահարելով իրենց հացն ու ջուրը: Յուրաքանչյուր շաբաթ 1 մասնակից կլքի նախագիծը:
Emin-NEWS.com-ը ներկայացնում է հաղորդաշարի ութը մասնակիցների բացառիկ հարցազրույցները հաղորդաշարի և միմիյանց դեմ պայքարի մասին:

Չվախենալով հաղորդման ձևաչափից Եվա Կոնսը նախագծում հստակ առաջ է գնալու : Իսկ այն հարցին՝ ինչերի եք պատրաստ և ինչի պատրաստ չեք լինի նախագծի շրջանակներում՝ Եվան պատասխանեց.-,,Եթե արդեն համաձայնվել ենք ուրեմն պետք է պատրաստ լինենք ամեն ինչի,,:Եվան  չցանկացավ ասել թե ըստ իրեն ով է լինելու հաղթողը, իսկ թե ում է համարում մրցակից Եվան ասաց.-,,Մրցակից չեմ համարում կարևորը, որ ընկերներով ենք շրջապատված լինելու, մասնակիցների մեջ եղել է մեկը ով սպրոտի մեջ է եղել  և ես ասել եմ որ Թինայի մասնակցությունը անհավասար է, քանի որ նա ունի լավ սպորտային ունակությունները, ինչը կապված է իր աշխատանքով,,:
Նախագծում՝ Եվան առաջնորդվել է իր կյանքի կարգախոսով .-,,Նախագծում առաջնորդվել եմ իմ կյանքի կարգախոսով՝ լինել մարդ  և նոր ընկերներ ձեռք բերել:Շնորհակալ եմ նախագծի հեղինակներից քանի որ շատ հետաքրքիր նախագիծ է,,:

Դերասան՝Դավիթ Աֆրիկյանի համար նախագծի տեսակը շատ հարազատ է եղել՝ .-,,Ես ինքս գերադասում եմ ապրել առողջ ապրելակերպով, սիրում եմ սպորտով զբաղվել և զբաղվում եմ, սիրում եմ լինել բնության գրկում:Մեծ սիրով ընդունեցի հրավերը, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին,,:
Այն հարցին՝ արդյոք չեք վախենում հաղորդման ձևաչափից՝ Դավիթը պատասխանեց .-,,Ես վախենում եմ ԱՄՆ-ի դեսպանատան մերժումից և առնետներից /ծիծաղում է/, իսկ բարձրության, արագության, էքստրիմ, ադրենալին, առանց այս ամենի կարծում եմ կյանքը հետաքրքիր չէր լինի, իսկ այս ամենը կա՝ ,,Անհայտ հասցե,, հեռուստանախագծում,,:
Խաղի ընթացքում` Դավիթը պատրաստ է ամեն ինչի, եթե իր արարքով չի վնասի իր խաղընկերոջը, նա պատրաստ չի լինի ձեռք տալ առնետներին /ծիծաղում է/ նա զզվում է առնետներից:
Նա մյուսն մասնակիցներին համարում է իրեն մրցակից, միևնույն ժամանակ նա բոլորի հետ շատ ջերմ ու ընկերական հարաբերությունների մեջ է լինելու:,,Հանուն խաղի ,,ոտքի տակ,, փորել չկա:Ճիշտ է սա մրցույթ է և հաղթողը պետք է լինի մեզանից մեկը, բայց չպետք է մոռանանք, որ սա խաղ է,,- մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց` Դավիթը, ով կողմ է, որ հաղթի ուժեղագույնը:Նա ,,Անհայտ հասցե,, նախագծում կառաջնորդվի հետևյալ կարգախոսով՝ ,,Միշտ առաջ, չխնայելով ինքդ քեզ,,:
,,Խաղը ինքնին նաև ճանաչողական  է այսինքն մարդիկ դիտելով այն կտեսնեն գեղեցիկ հայկական լեռնաշխարհը մեր հիանալի բնությունը, մարդկային փոխհարաբերությունները, կտեսնեն բարձր մակարդակի կազմակերպվածություն, կտեսնեն գեղեցիկ նկարահանված հեռուստանախագիծ, պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որի համար շնորհակալ եմ բոլորից, և իհարկե կարող եք տեսնել թե ինչպես և ...  իսկ թե էլ ինչ կարող եք դիտել մայիսի 15-ից հետևեք ,,Ա Թի Վի,,-ին,, -. մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասաց  դերասան՝ Դավիթ Աֆրիկյանը:

Երգիչ՝ Ազատ Հակոբյանը առաջարկը ստացել է նախագծի հիմնադիրներից և այն լինելով շատ հետաքրքիր  համաձայնվեց մասնակցել:Չվախենալով նախագծի բարդությունից և ձևաչափից, քանի որ այն լի է լինելու էքստրիմով և հետքրքրությամբ:Նա պատրաստ է եղել՝ ,,Անհայտ հասցե,, նախագծում գրեթե ամեն ինչի, մևնույն ժամանակ նա ձեռք է բերել լավ ընկերներ:Չունենալով կարգախոս նախագծում՝ Ազատը դժվարանում է ասել թե ով կհաղթի, նա շնորհակալ է նախագծի կազմակերպիչներին այս յուրահատուկ նախագծի մտահաղացման համար:

Դերասան՝ Գոռ Մարտիրոսյանը ով բոլորիս հայտնի է իր դերասանական կերպարով՝ Ջամշոյան, այս նախագծում կտարբերվի իր տեսակով մյուսներից:Նախագծի մասնակցում է՝ Սահակ Ասատրյանի  և Արայիկ Համբարձումյանի հրավերով:
Նա չի վախեցել նախագծի ձևաչաձից, եղել են միայն սուր զգացողություններ, նա՝ ,,Անհայտ հասցե,, է գնացել  հանգիստը վայլելու է գեղեցիկ բնության գրկում լինելու, և մասնակիցները մրցակիցներ չեն այլ ընկերներ են:Հաղթողը, ըստ Գոռի Թինա Քեյն է .-,,Մտածում եմ որ Թինան է հաղթելու, բայց սա կյանքի խաղ է և մենք  դեռ չգիտենք թե ի չ է սպասում եմզ այնտեղ,,:
Գոռի կարգախոսը նախագծում յուրահատուկ է և բացառիկ .-,,էտա վերջ էտա,,,:Շնորհակալություն հայտնելով նախագծի հեղինակներին Գոռը հորդորում է  ժողովրդին որ լինեն բարի և բարելավում լինի իրենց կյանքում և  թող մեր երիտասարդությունը հպարտ լինեն որ մենք հայ ենք:

Դերասանուհի՝ Տաթև Սարգսյանի համար չափազանց հաճելի էր ստանալ առաջարկ այս նաախագծին մասնակցելու համար .-,,Իհարկե չափազանց հաճելի է առաջին մասնակցիներից լինել նմանը չունեցող  նախագծում, ոգևորող փաստ է, և առհասարակ յուրաքանչյուր նոր և  հետաքրքիր տարբերվող մտահաղացում ինձ  ոգեշնչում է, այդ իսկ պատճառով սիրով ընդունեցի և իհարկե չփոշմանեցի որոշմանս համար,,:
Տաթևը նախագծի ձևաչափից չի վախեցել իր վախը ուրիշ է եղել .-,,Ինձ շատ ավելի վախեցրեց իմ անմիջական վերաբերմունքն պայքարելու և դժվարություններ հաղթահարելու փաստին, ասես թե առհասարակ մրցակցությունը ինձ համար գոյություն չուներ, նպատակային չէ հաղթանակը և ես պարզապես վայելում եմ բնությունը  և շատ թեթև եմ վերաբերվում նկարահանման գործընթացին,,:
Նախագծի շրջանակներում՝ Տաթևին պարզ է լինելու իր խաղընկերների և հեռուստադիտողների հետ:,,Հեռուստադիտողը առաջին անգամ ինձ կտեսնի կենդանի շփման ընթացքում, նախագծում ես պատրաստ չէի և երբևէ պատրաստություն չեմ տեսնի, որևէ մեկին կամ սկզբունքերիս վրայով քայլել, որպեսզի հաղթանակ վայելեմ,իսկ Ձեր հարցին՝ Ինչերի եք պատրաստ և ինչի պատրաստ չեք լինի նախագծի շրջանակներում ապա ասեմ՝ ես իրականում շատ վախկոտ եմ /ծիծաղում է/ խեղճանում եմ եթե խոսքը էստրիմ մտցնելու մասին է գնում, փորձում եմ փախչել նման երևույթներից, այնպես որ ինձ մի սպասեք առաջին հորիզոնականնում կամ ինչու չէ նաև լավագույն եռյակում,,:
grel em voxjunum ev hianum em sportayin axjiknerovՄյուս մասնակիցներից իրեն մրցակից է համարում և վողջունում ու հիանում է սպորտային աղջիկներին ու արժանի են հիացմունքի, իսկ տղաներից դերասանուհին չի վախենում, քանի որ նրանք ջենտլմեն են.-,,Ես առհասարակ մրցակիցներ չունեմ, քանի որ ոչ -ոքի հետ չեմ համեմատվում և ամեն ինչին շատ թեթև եմ նայում, զուտ հետաքրքիր աբստրակտ խաղ և զուտ էմոցիաներով լի օրեր:Լարվելու  նյարդայնանալու իրար խառնվելու իմաստ չեմ տեսնում,,:
Հաղթող Տաթևը տեսնում է` Թինա Քեյին և նախագծում դերասանուհին առաջ է գնում իր կարգախոսով՝ ,,Береги в себе человека,,:
,,Հուսով եմ հեռուստադիտողը ինձ խիստ չի դատի և ցանկանում եմ վստահ լինել, որ կկարողանանք այս խաղի միջոցով մի ուրիշ տրամադրություն հաղորդել:Բարի դիտում,, -. մեզ հետ ունեցած զրույցում ասաց դերասանուհի, ,,Անհայտ հասցե,, նախագծի մասնակից՝ Տաթև Սարգսյանը:

Թինա Քեյը և ինչպես մյուս մասնակիցները մասնակցելու առաջարկը ստացել է  նախագծի հեղինակներից և զնննելով պռոյեկտը Թինային դուր եկավ հաղորդումը , քանի որ նա նման նախագծերին արդեն  մասնակցել է:
Թինան նախագծի ձևաչափից չի վախեցել, քանի որ վախը իրեն բնորոշ չէ, իսկ նախագծի շրջանակներում նա պատրաստ է ամեն ինչի:
Նա  իրեն մրցակից է համարում՝ .-,,Արական սեռի ներկայացուցիչներից կա մրցակից, իսկ աղջիկներից մրցակից չունեմ, քանի որ ես չունեմ ֆիզիկական խնդիրներ, միայն մի խնդիր ունեմ դա հիշողության խնդիրս է,,:
Թինա Քեյը նախագծի հաղթող է տեսնում երկու հոգու` Գոռ Մարտիրոսյանին և` Նիկոլայ Եղիազարյանին, իսկ նախագծում առաջնորդվել է՝ ,,Ժպիտով միայն առաջ,, կարգախոսով:
Մՙեզ հետ զրույցում Թինան իր շնորհակալության խոսքը հղեց կազմակերպիչներին .-,,Ուզում եմ նախագիծը երկար լինի ու թող լինի միշտ եթերում  ու թող լինենք մենք առաջինը ով մասնակցում է:Խորհուրդ կտամ բոլոր աստղերին մասնակցեն այս նախագծին,,:

Լիլիթ Կարապետյանը որոշեց մասնակցել նախպագծին և փորձել իրեն նաև էքստրիմի մեջ:
,,Շատ եմ հոգեբանական աշխատանքեր տարել ինձ վրա, ի վերջո շատ վախենալով բայց գնացի մասնակցելու,, .- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Կարապետյանը ով ասաց նաև թե ինչերի է պատրաստ նախագծի շրջանակներում .-,,Ես ինչ չէի  արել իմ կյանքում ու միշտ սարսափում եմ դրանք արել եմ ,,Անհայտ հասցե,,-ում,,:
Լիլիթը մյուս մասնակիցների համարում է իրեն մրցակից, քանի որ կան ուժեղ և լավ պատրաստված մասնակիցներ:Հաղքող ըստ երգչուհու լինելու է՝ ուժեղագույնը կամ ինքը, իսկ կյանքի կարգախոսը հետյալն է եղել ՝ ,,Սա կյանք չի, սա փորձություն է,, և հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին այս կյանքում է և խաղում:

Դերասան` Նիկոլյա Եղիազարյանը հրավեր է ստացել մասնակցել նախագծին իր երկար տարների ընկերոջից` Արայիկ Համբարձումյանից:Նիկոլայի մասնակցությունը  բացահայտումներով լի է եղել կազմակերպիչների և մասնակիցների կողմից, Emin-NEWS.com-ի հետ ունեցած զրույցում` Նիկոլայը անկեղծացավ:
,,Առաջարկը ինձ արել է իմ շատ լավ ընկեր` Արայիկը և շատ հետաքրքրեց նախագծի տեսակը, մտահաղացումը , առաջին անգամ եմ  լսում որ նման նախագիծ է լինելու:Չիմանալով ովքեր են մասնակիցներ շատ հետաքրքրեց և համաձյայնվեցի:Սահակը լինելով պրոդյուսեր շատ հետաքրքիր մարդ  էր դեռ սկզիբից նա չի ցանկացել, որ ես մասնակցեմ այս նախագծին, իսկ պատճառը  իմ կերպարներն են եղել մտածելով, որ թերհավատորեն եմ մոտենալու և անհանգստացել է, բայց նախագծի շրջանակներում ձեռք բերեցինք լավ ընկերոջ` Սահակ անունով,,:
Նիկոլայը իր տեսակով չվախեցող է և չկար որևէ հանգամանք որ նա վախենար նախագծի ձևաչաձից .-,,Ես իմ տեսակով չվախեցող և համարձակ մարդ եմ, ես չեմ վախենում կրվել, բայց  սիրում եմ հաղթել, ընկերներ ձեռք բերել, ստեղծել լավ միջավայր ու ստեղծել իմը:   ,,Անհայտ հասցեն,, դժվարություն էր,  կյանքի դժվարության նման եղել եմ այնպիսի վայրում որտեղ ցուրտ էր անձրև, կիսասոված էինք:Կար խաղ , կռիվ , սեր:Այս ամենը ես ապրել եմ շնորհակալե եմ իրենց որ ես ապրել եմ այս ամենը, շնորհակալ եմ մանակիցներին, որ ես ապրեցի իրենց հետ, ես այստեղ շատ բան սովորեցի , շատ բան տվեցի և վերցրեցի:Անհայտ հասցեն,,-ում կար խաղ, թե ով էր կողքդ և ով կցանկականար որ իր փոխարեն դու հաղթեիր, դա կյանքից վերցրած խաղ է, մենք չգիտենք թե մեզ հետ ինչ է լինելու վաղը:Ունեցանք շատ սիրուն գիշերներ Լիլիթ Կարապետյանի հետ /անհամեստությանս համար կներ եք/ մենք շատ սիրուն երեկո ունեցանք որտեղ կար  հումոր, ծիծաղ,  որ նույնիսկ զայրացրեց մյուս մասնակիցներ ու այդ օրը   շատ է տպարվորվել իմ մեջ և ես խաղը չեմ շփոթել կյանքի հետ,,:
Խաղի ընթացում Նիկոլայը երբեք պատրաստ չի լինի   դավաճանությանը, քծնելու, ընկերջս քցելու` հաղթանկի համար ու չի հանդուրժի որևէ մեկի լիդերությունը փոխարենը նա պատրաստ է .-,,Քանի որ դա խաղ է ու փորձություն, և խաղից դուրս էլ ես միշտ եղել և կլինեմ ընկերներիս կողքը, ուրախանալու իրենց հաղթանակներով,  ոգևորվել նրանց տոկունության , հաղթանակած լինելով:Ես ուզեցել եմ ստեղծել ընկերություն մտերմություն, իսկ դժվարություններին ես ասել եմ` Կոլյա դա խաղ է,,:
Իսկ` ,,Անհայտ հասցեն,,-ում մրցակից բոլորն են եղել  Նիկոլայի համար, բայց նա իր տեսակով  ուժեղ է և ունի ուժեղ կամք, իր համար մրցակիցը եղել է  մարդկային տեսակը չկորցնելը:Հաղթանակի արժանի են ըստ Նիկոլայի նրանք  ովքեր որ հասնեն եզրափակիչ փուլ:
Առաջնորդվելով իր հորեղբոր կարգախոսով, որը` .-,,Կյանքում ամենաբարդ`  մարդ լինելն է սա իմ հորեղբոր խոսքն է որը դարձավ իմ կյանքի կարգախոսը, և այստեղ ևս ես առաջնորդվում եմ այդ կարգախոսով,,:
Լինելով` ,,Անհայտ հասցեն,,-ի առաջին մասնակիցներից` Կոլյան շատ շնորհակալ է կազմակերպիչներին այս բացառիկ նախագծի համար և նա կկարոտի այն օրերը, որը կանցկացնի նախագծում ընկերներին, դվարություններին և փորձություններին:

Տեղեկացնենք, որ ,,Անհայտ հասցեն,, ռեալիթի շոուն արդեն եթերում կլինի մայիսի 15-ին ժամը 22:40-ին` ,,Ա Թի Վի,, -ի եթերում:
Հաջողություն մաղթելով ,,Անհայտ հասցեն,, ռեալիթի շոուի մասնակիցներին մենք կներկայացնենք թե ինչպես են զարգանում իրադարթությունները` ,,Անհայտ հասցե,,-ում:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):