ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

28.5.15

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ ԻՐ ԵՐԶԱՆՔՆԵՐԻ, ԾԵԾԿՌՏՈՒՔՆԵՐԻ, ԻՐԵՆ ԴՈՒՐ ԵԿԱԾ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Barometer.am-ը գրում է.

Ինչպիսի՞ն էր Գագիկ Շամշյանը, երբ դեռ բոլորիս հայտնի«Շամշյանըչէր: Ի՞նչ նախասիրություններ, երազանքներ կամ նպատակներ ուներ: Երբևէ կմտածեի՞ք, որ Ձեր անուն ազգանունը կասոցացվի հրատապի հետ:
Ո՛չ, իմ մտքով երբևէ նման բան չի անցել: Մանկուց այլ բան էի երազում, բայց լրիվ այլ բան ստացվեց: Սակայն չեմ փոշմանում, որ այս ճանապարհը ընտրեցի: Սիրում եմ իմ աշխատանքը, ուրախ եմ, որ գնահատվել ու գնահատվում է: Ժամանակին աշխատել եմ "Առավոտ", "Չորրորդ իշխանություն" օրաթերթերում: Ներկայում աշխատում եմ "Արմենիա" հեռուստաընկերության "Սուր անկյուն" հաղորդաշարում` Վահե Ղազարյանի հետ, ինչպես նաև ԱԹՎ-ի` "Այսօր" լրատվականում Գագիկ Մկրտչյանի հետ եմ: Իմ լրագրողական գործունեության մեջ ինձ մեծ ճանաչում բերեց հենց հեռուստատեսությունը, քանի որ լսարանի մեծության ու ազդեցիկության առումով այն մրցակից չունի: "Արմենիայում" աշխատելու առաջարկ ստացել եմ Գագիկ Մկրտչյանից ու Վահե Ղազարյանից. իրենք են ինձ բերել այստեղ: Հաճույքով եմ աշխատում նրանց հետ, լավ թիմ ունենք: Հիմա կասեն` Սայաթ Նովայի նման սազն առել, գովում է: Իրավունք ունեմ գովելու, գոնե իմ նյութերի նկատմամբ գրաքննություն չկա: Հեռուստաընկերություններից դարձյալ կուզեի աշխատել "Երկիր Մեդիա"-յում` Գեղամ Մանուկյանի հետ: Ինչ վերաբերում է նպատակներին` դրանք իմ համար երեքն են, որոնցից մեկը կատարվել է: Մկրտվել եմ Երուսաղեմում` հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, երկրորդ նպատակը ընտանիք կազմելն է, բայց, ինչպես ասում են, ինչքան մեծանում ես, այդ հարցում այնքան բծախնդիր ես դառնում, երրորդը` որ Հայաստանում ձևավորվի օպերատիվ լրատվություն և լրատվական դաշտը ընդդիմություն- դիմություն չխաղա: Եղել են դեպքեր, երբ ընդդիմության հանարահավաքներին, ընդդիմության մի քանի հայնտի "լաչառ" կանայք հարձակվում էին իշխանամետ լրագրողների վրա, ես նրանց հետ "քյալա" էի տալիս: Նույնը, երբ իշխանամետներն էին հարձակվում ընդդիմադիր լրագրողների վրա: Լրագրողը պետք է իր աշխատանքը կատարի անկողմնակալ: shamshyan.com-ում ես հաճախ եմ նյութեր տալիս, թե ինչ տաժանակիր, տիտանական աշխատանք են տանում փրկարարները, որոնց աշխատավարձը գռոշներ է` համեմտած մյուս երկրների փրկարարների, նույնը կարելի է ասել ճանապարհային ոստիկանների և քաղծառայողների մասին: Հաճախ են ինձ ասում` "Գագո՛, լավ էլ գովում ես փրկարարներին ու միլիցեքին": Ոնց չգովեմ, երբ հղի կնոջը ձմեռվա բքին, երկու-երեք կիլոմետր ձյունը մինչև գոտկատեղերը պատգարակով տեղափոխում են: Բայց նույն ոստիկանները, երբ լկտի պահվածք են ցուցաբերում, ես դա էլ եմ հրապարակում ու ցավ եմ ապրում, որ որոշ ԶԼՄ-ներ, երբ վատ բան եմ գրում, դա վերցնում, տարածում են, բայց երբ ոստիկանը լավ գործ է անում, դա չեն լուսաբանում:
Ձեզ կարելի է նմանեցնել հայտնի ֆիլմերի գլխավոր հերոսներին`"Человекпаук", "Бетмен": Նրանք էլ են միշտ հայտնվում ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
Հանրությանը դա շատ է հետաքրքում: Ասում են` ոնց իմացավ Շամշյանը: Ասեմ` ինձ ժողովուրդն ավելի շատ է զանգում: Ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև լավ առիթներ, քաղաքացին ինձ է զանգում, ասում` Շամշյան ջան, կգաս նկարես: Երբ Քարդաշյանն իր ընտանիքի հետ եկավ Հայաստան, այդ օրերին Կոտայքի մարզում գետը երկու-երեք գյուղ էր հեղեղել: Գիշերը գյուղացիները զանգեցին հայտնեցին` ես էլ գնացի: Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն էլ էր գյուղացիների կողքին: Նախկին մարզպետը, նա ժողովրդի կողմից ավելի հայտնի է որպես "Բուլկի Արամ", երբ արտակարգ դեպք էր տեղի ունենում, երբեք չէր գալիս դեպքի վայր, գյուղացու կողքին կանգներ, կաբինետում, փափուկ "կռեսլոյի" վրա նստած էր հետևում աշխատանքներին: Բայց Կարապետ Գուլոյանը, քանի անգամ արտակարգ դեպք է եղել, եկել է: Ինձ ասում են մանրամասն գրում ես` դեպքի վայր է ժամանել ՃՈ այսինչ քննիչը: Դա ես դիտավորյալ եմ տալիս, որ հանրությունը իմանա` իրականում էս մարդիկ են եղել դեպքի վայրում: Երբ ոստիկանապետ դարձավ Վլադիմիր Գասպարյանը, շատ բան փոխվեց դեպի լավը: Ալիկ Սերգեևիչի ժամանակ, ոստիկանության հաղորդագրության մեջ գրում էին, թե ոստիկանապետը, քննչականի պետը, մարզի ոստիկանապետն են եկել դեպքի վայր: Այնինչ, շարքային ոտիկանն էր գալիս, մեքենան ձորից հանում: Իսկ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո լավ էլ բոլորը գալիս են: Ես դրա համար եմ նշում այդ անունները:
Լեզվակռվից մինչև ծեծկռտուք: Աշխատանքի բերումով քանի՞ անգամ եք հայտնվել հիվանդանոցում: Հիվանդասենյակում մարդ մտորելու ժամանակ է ունենում ու իրերին այլ տեսանկյունից նայում: Ի՞նչ եք մտորել դուք: Չե՞ք վախենում առողջությունը քայքայել:
Հիվանդանոց շատ եմ ընկել, երևի յոթ-ութ անգամ, քսանից ավելի ֆոտո, տեսախցիկ կոտրել: Մի քանի անգամ դատական պրոցեսների մեջ եմ ընկել` մի դեպքում դատավորին "դամբուլ" ասելու համար. չեմ փոշմանել: Ես զարմանում էի, որ հիվանադանոցում անծանոթ մարդիկ էին ինձ տեսակցության գալիս "պռավիզով": Առողջությունս քայքայելու մասին չեմ մտածում, որովհետև սիրում եմ աշխատանքս և միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ: Ինձ քննդատում են, ասում են` շատ տնավարի ես խոսում: Եղբայր, եթե մարդը ինձ հետ տնավարի է խոսում, ես նրա խոսքը չեմ "բռնաբարի", թիթիզությունների հետևից չեմ ընկնի: Ես ժողովրդի լեզվով եմ խոսում: Ինչքան էլ ուզում է խոսեն, քննդատեն` իմ ոճը հաստատ չեմ փոխելու: Էնպես չի, որ ես գրական հայերենով չեմ խոսում, որոշ լրագրողներից, պատգամավորներից, չինովնիկներից լավ էլ հայերեն եմ խոսում, պարզապես ուզում եմ ժողովորդի լեզվով` բնական ներկայացնել: Ամենակարևորը՝ աշխատում եմ միշտ էթիկան պահել, այդ առումով շատ բան եմ սովորել Արամ Աբրահամյանից, Աննա Իսրայելյանից, Մեսրոպ Հարությունյանից, Աշոտ Մելիքյանից: Ֆոտոլրագրության մեջ ինձ շատ են օգնել "Ֆոտոլուրի" տղաները, հատկապես Մելիք Բաղդասարյանը: Ում անունները ես թվարկեցի, ես նրանց համարում եմ մարդ-պրոֆեսիոնալներ:
Ինձ թվում է շատերին կհետաքրքրի` ինչպիսի՞ երեխա է եղել Շամշյանը` չարաճճի՞: Հակառակը դժվար է պատկերացնել: Թեպետ, լինում են դեպքեր, երբ խելոք երեխան հասուն տարիքում ըմբոստանում է: Մի դրվագ Ձեր մանկությունից:
Մանկությունից դժվարանում եմ խոսել, որովհետև երեք ամսականից եղել եմ Կամոյի մանկատանը, հետո Նուբարաշենի, այնուհետև Դավիթաշենի ուսումնարան, Ստեփանավան: Հիշում եմ Կոմունիստների ժամանակ "Պիոներ կանչ"-ի "Բողբոջ" գրական խմբակում բանաստեղծություններ տպագրելու տարիները: Առաջին բանաստեղծությունս տպագրել եմ 11 տաեկանում, հետո տպագրվել եմ "Երիտաասարդ բանվոր", "Սովետական Հայաստան" թերթերում և "Պիոներ" ամսագրում: 80-ականներին Խորհրդային միությունում անցկացվեց գիշերօթիկ դպրոցների փառատոն` տասնհինգ հանրապետություններից ժամանել էին Հայաստան: Երգից առաջին տեղը ես գրավեցի, պատվոգիր ստացա: Ասում են` ակտիվ երեխա եմ եղել: Մինչև հիմա Գավառի մանկատան հետ կապ ունեմ, որովհետև մանկատան տնօրենը Նիկոլայ Նալբանդյանը մեծատառով մարդ է: Երանի բոլոր մանկատների տնօրենները իր նման լինեին: Ես ու ընկերներս շատ ենք օգնում մանկատներին, բայց չեմ ուզում շատ մանրամասնել: Դա պետք է չասվի, Աստված է տեսնում:
Աշխատանքն աշխատանք, ընտանիք կազմելու մասին մտածու՞մ եք:
Ընկերներս ասում են` Գագո, ուշ է արդեն, այդ մասին մտածիր: Դե ես էլ մտածում եմ:
Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս Գագիկ Շամշյանին:
Ես կնոջ արտաքինին առաջնային նշանակություն չեմ տալիս, կարևորն ինձ հասկանա: Երկու աղջիկ եղել են, ովքեր հարսանիքի թեմա են բացել: Ասել եմ` իմ ի՞նչ տարիքն է, որ հարսանիք անեմ, ասել եմ. "արի տունս ու մի գնա. ավելի լավ է, էդ հարսանիքի փողերը տանք Գավառի մանկատանը": Ու՞մ են պետք էսօրվա ճոխ հարսանիքները` իննը ամիսը չլրացած` բաժանվում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: