ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

1.5.15

,,ՆՈՅԱՆ,, ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ

2015 թվականի մայիսի 10-ին` Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա պարային շքեզ համերգային ծրագիր: ,,Նոյան,, հայկական պարային համույթը ներկայացնում է իր նոր համերգային ծրագրով` ,,Հիշում եմ և պահանջում,, խորագրով: 


Մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ,,Նոյան ,, հայկական պարային համույթի գեղարվեստական ղեկավար` Մանուկ Օհանյանը ասաց, որ իրենց նպատակը այն է, որ ևս մեկ անգամ աշխարհին հիշեցնենք, որ 100 տարի առաջ տեղի է ունեցել 20-րդ դարի ցեղասպանությունը, ինչը դեռ շատ երկրներ չեն ճանաչել .-,,Մենք Հիշում ենք և պահանջում , այս խորագիրը պատահական չի ընտրվել, մեր վերքերը դեռ խորն են:100 տարի առաջ ոչնչացվեց մի ազգ, որը, աշխարհին էր տվել շատ ականավոր գործիչներ:100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից ոչնչացվեց  մի ազգ, որտեղ չխնայեցին նույնիսկ երեխաներին, այս համերգը ևս մեկ անգամ կոչ է անում աշխարհին ընդունել և դատապարտել ցեղասպանություն,,:
Համերգը  բազմաթիվ անակնակլներով, լի է լինելու , իսկ հատուկ հյուր իր կատարումով կհուզի հանդիսատեսին: ,,Նոյան,, հայկական պարային համույթի` մայիսի 10-ին կայանալիք համերգի հատուկ հյուրը կլինի  Եվրատեսիլ 2010 թվականի մասնակից,  Ռուսաստանի փոփ երգչուհի` Եվա Ռիվասը: 
Emin-NEWS.com-ը կոչ է անում Սանկտ Պետերբուրգում և դրանից դուրս բնակվող բոլոր հայերին ևս մեկ անգամ լինենք միասնական և ներկա գտնվենք բացառիկ այս համերգային ծրագրին` մասնակցելու ,Օսմանյան Թուրքիայում 1915թ.Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրվաց ,թատերականացված ներկայացմանը:
,,Նոյան,, հայկական պարային համույթ գեղարվեստական ղեկավարն է` Մանուկ Օհանյանը,  պարուսույց` Ալիսա Հովակիմյան:
Համերգը տեղի կունենա մայիսի 10-ին ժամը 19.00 Սանկտ Պետերբուրգում, տոմսերի և հարցերի համար զանգահարել  +79062492695 հեռախոսահամարով:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):