ошибка 3194

Top Slider

Contact

Name

Email *

Message *

Life & style

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Facebook

ԳՈՎԱԶԴ

Portfolio

inet-BOOM

EXCLUSIVE

Video Of Day

Popular Posts

15.5.15

ԿԱՅԱՑԱՎ՝ ,,World Armenian Entertainment Awards,,-Ը, ՈՎՔԵՐ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ /ՖՈՏՈ/


Մայիսի 9-ին կայացավ՝ ,,World Armenian Entertainment Awards,,  մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ում:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Global Arts ընկերության և USArmenia հեռուստաալիքը, որին ներկա էին Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող արվեստագետներ, հայկական շոու-բիզնեսյան ներկայացուցիչներ և արտիստներ:
Մրցանակաբաշխության արդյունքում մրցանակների արժանացան՝ Նադեժդա Սարգսյանը՝ երաժշտության ոլորտում ներդրման համար, կինոյի, թատրոնի ոլորտում ավանդի համար հատուկ մրցանակների արժանացան՝ Միքայել Պողոսյանը,Հրանտ Թոխատյանը և Վահիկ Փիրհամզեն և հաղորդավարուհի՝ Ալինա Խաչատրյանը` ,,Հայրենիք – Սփյուռք,, հաղորդման համար,: ,,Սփյուռքի տարվա լավագույն երգիչ,, ճանաչվեց՝ Գառնիկ Սարգսյանը, ,,Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի,,  լիբանանաբնակ՝ Այլին Խաչատրյանը, ,,Տարվա լավագույն երգիչ,, ճանաչվեց՝ Մարտին Մկրտչյանը, ,,Տարվա լավագույն երգչուհի,,` Քրիստինե Պեպելյանը: ,,Կենդանի լեգենդ,, մրցանակին արժանացավ՝ Ջիվան Գասպարյանը: 

Երեկոյի հանդիսավարներն էին ոլորտի լավագույները, Բրիտանիայում բնակվող հայտնի դերասան Գև Օրկյանը, ԱՄՆ-ից` Արշալույս Դարբինյանը, Մհեր Բաղդասարյանը,  հայազգի մոդել՝ Ինգա Լալան, Հայաստանից`  Լուիզա Ներսիսյանը, Արսեն Գրիգորյանը,Մայա Պողոսյանը և Սոֆիա Պողոսյանը: 
 World Armenian Entertainment Awards-ի գլխավոր պրոդյուսեր և Global Arts ընկերության հիմնադիր ՝Գարբիս Թիթիզյանը կարևորեց՝ Հայաստան-Սփյուռք կապը, իսկ Global Arts ընկերության համահիմնադիր՝ Վահրամ Թանկազյանի՝  ,,Փալմ Սփրինգս,,-ում հավաքվելն արդեն ավանդույթ է դարձել  լոսանջելեսահայության շրջանում:
Շոուն ամբողջությամբ կցուցադրվի ամռանը՝  USArmenia հեռուստաալիքով:

Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Նյութի մասնակի կամ ամբողջական օգտագործելիս Emin-news.com-ի ակտիվ հղումը պարտադիր է (hyperlink):