Երգիչ՝ Գևորգ Մարտիրոսյանը երկար ժամանակ է ինչ նորություններով հանդես չի գալիս, ինչն է լռության պատճառը, ինչ նորություն է պատրաստել երգիչը իր երկրպագուներին և հրազդանցիներին Emin-NEWS.com-ի բացառիկ հարցազրույցում բացահայտում է՝ Գևորգ Մարտիրոսյանը, ով նաև բացահայտում է իր տեսահոլովակների հաջողության գաղտնիքը:
Ինչ է պատճառը, որ երկար ժամանակ է նորություններով հանդես չեք գալիս:
,,Լռությանս պատճառը այն է, որ չկար համապատասխան երգ, որի հիման վրա կնկարահանեինք տեսահոլովակ, իսկ հիմա արդեն ունենք նոր երգեր, որից մեկը կլինի դուետ Մեծ Հայքի՝ Նարեկի հետ,,:
Իսկ ինչու հենց Նարեկի հետ:
,,Առաջարկը ստացել եմ Նարեկից:Սա իմ թվով երկրորդ դուետ տեսահոլովակը կլինի, երգը շուտով պատրաստ կլինի այժմ աշխատում ենք նաև տեսահոլովակի վրա:Երգում, ես հանդես կգամ իմ ոճով, իսկ Նարեկը իր ոճով՝ Ռեպ կկարդա,,:
Ինչ արձագանքների եք սպասում Ձեր համագործակցությունից:
,,Արձագաները ինչպես միշտ կլինեն դրական և բացասական:Կան մարդիկ որ ինչ էլ որ անես միևնույն է իրենք դժգոհում են, բայց ուրախ եմ շատ, որ կան մարդիկ ովքեր գնահատում են և մեր կողքին են,,:
Լինելով ծնունդով Հրազդանից, արդյոք սպասվում են նորությոններ կամ անակնկալներ Հրազդանցիներին՝ համերգի տեսքով:
,,Ես շատ կցանկանամ, որ ես երգեմ Հրազդանում, բայց ես դեռ չունեմ առաջարկ, եթե լինեն ես սիրով կմասնակցեմ:Կա նոր նախագիծ՝ երգի և տեսահոլովակի տեսքով, բայց դրա մասին հետո կխոսենք,,:
Արդյոք ժամանակը չէ հանդես գալ մենահամերգով:
,,Դեռ ոչ, քանի որ չկան այնքան երգեր, որ ներկայացնեմ հանդիսատեսին եթե լինեն համապատասխան երգեր և միջոցներ կլինի համերգ, դա ցանկացած երգիչի երազանքն է,,:
Ձեր տեսահոլովակները մեկ մյուսից տարբերվող են և բացառիկ, ինչումն է կայանում բացառիկ լինելու գաղտնիքը:
,,Բոլորն էլ ցանականում են լավ տեսահոլովակներ ունենալ, բայց դրա համար պետք է մեծ թիմ և գումար, ես և իմ թիմը կաշխատենք ներկայացնել որակյալ տեսահոլովակ,,:
Ինչպես ես վերաբերվում մերօրյա մրցանակաբաշխությոններին:
,,Նորմալ եմ վերաբերվում, դրանք մի փոքր ուշադրության ձև են և ողջունում եմ նմանատիպ միջոցառումները,,:
Հայաստանի և արտասահմանի հանդիսատեսի տարբերությունը:
,,Իհարկե տարբեր են մեր երևանցիները ամենալավն է, բայց շատ համերգներ չեմ ունեցել դրսերում , դրա համար չեմ կարող ասել թե արտասահմանի հանդիսատեսը ինչպիսն է,,:
Emin-NEWS.com-ի հետ ունեցած բացառիկ հարցազրույցում՝ Գևորգ Մարտիրոսյանը ավելացրեց, որ շուտով սպասեն նորությունների, որոնք այս տարի կրկին շատ են լինելու, նորություններին սպասում է նաև ինքը՝ երգիչը;
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ